Երկրորդ օրն է անընդմեջ հետևում եմ ԱԺ նիստին։ Եվ սրանք են այն մարդիկ, որոնց ստեղծելիք օրենքներով մենք պիտի ապրե՞նք … Ալեքսանդր Սայադյան

Ալեքսանդր Սայադյանը գրում է.

ԵՐԿՈւ ԽՈՍՔ… Երկրորդ օրն է անընդմեջ հետևում եմ ԱԺ նիստին ։ Արգահատելի և դատապարտելի է դահլիճում տեղի ունեցողը ։ Եվ սրանք են այն մարդիկ, որոնց ստեղծելիք օրենքներով մենք պիտի ապրե՞նք ։

Ափսոս անցել են ժամանակները, երբ օրինազանցներին անցկացնում էին զինվորների շարքի միջով ու շամփրահարում էին ։ Սրանց պետք է տկլորացնել, լավ թրջել և ուռենու ճիպոտներով քամակները դաղել, առանց հաշվի առնելու՝ էգ է, թե որձ ։

Մտա ֆեյսբուք, որպեսզի ամոթ, դաստիարակություն ու արժանապատվություն մի կողմ թողած, մոռանալով չափ ու սահման, իմ գիտեցած ամենավերջին բառերով նախշեի Աժ- ում հայտնված փողոցայի խուժանին, բայց հանդիպելով շատ ու շատ հրապարակումների և կարդալով դրանցում տեղ գտած որակումները և հայհոյանքները, հասկացա, որ իմ ասելիքը մանկական թոթովախոսություն կլինի և հրաժարվեցի մտադրությունիցս ։

Սակայն պիտի խոստովանեմ, որ համամիտ եմ բոլոր քֆուր-քյաֆարների և հայհոյանքների հեղինակների հետ ։

Հ.Գ.1 Անկեղծ ասած, հանդիպածս բոլոր հայհոյանքներն էլ գիտեմ, ուղղակի արժանապատվությունիցս ցածր եմ համարում խուժանի պատճառով էջս աղտոտել, թե չէ…
Հ.Գ.2 Այս խեղկատակությանը կարելի է վերջ դնել ռոբիկին և սերժիկին ճաղերի ետևում փակելով ։

Հ.Գ.3 ԱԺ իշխող մեծամասնություն, եթե վստահ եք ձեր ուժերին, անկաշառությանն ու ազնվությանը, ԱԺ քննարկմանը դրեք և մեծամասնության քվեարկությամբ ընդունեք պատգամավորի անձեռնմխելիության մասին օրենքը չեղարկելու մասին օրենքի նախագիծը ։ Հը՞, СЛАБО?!

Оставьте комментарий