Դաշնակ արծվիկը Սևրի պայմանագրից է խոսում … Փայլակ Ուռուսյանի ջախջախիչ հիշեցումը Արծվիկ Մինասյանին

Փայլակ Ուռուսյանը գրում է.

Դաշնակ արծվիկը Սևրի պայմանագրից է խոսում, այն դեպքում երբ 1920 թ-ի դեկտեմբերի երկուսի լույս երեքի գիշերը Ալեքսանդրապոլում թուրքերի հետ կնքված պայմանագրով դաշնակները հրաժարվեցին Սևրի պայմանագրից։

Դավաճանը դավաճանությունից է խոսում, երբ նրա կուսակից նախորդները ցեղասպան երիտթուրք էնվերների հետ 1907 թվականին Փարիզում եղբայրաբար, ձեռք-ձեռքի տված դաշինք կնքեցին, որին հաջորդեց 1909 թ-ի ապրիլի 1-4 և 12 -14 -ին Ադանայի զանգվածային ջարդերը, որին զոհ գնացին ավելի քան 30.000 մարդ, որից 20000-ը՝ Ադանայի վիլայեթում։

Իսկ ֆիդայիները կամ հայդուկները մինչև ոչ բարով ձեր կուսակցության ստեղծումը կային, ովքեր ազգային ազատագրական պայքար էին մղում օսման թուրքերի դեմ։ Ա’յ տհասներ, ցանկացած դեմոկրատական երկրում, դա կլինի նախագահական, կիսանախագահական թե պառլամենտական, այն քաղաքական ուժը, որն արդար ընտրությունների միջոցով հավաքում է 50+1% ձայն, նա է համարվում երկրի իշխանությունը։

Այնպես որ, դա ականջներիդ օղ արեք և վերջապես ուշքի եկեք… Էդ խելքին քանի՞ եղբայր եք, հա ինչքան գիտեմ 2 , մյուսն էլ ԵՊՀ֊ի պատմության դեկանատն է մենաշնորհել։

Լավ քանի անգամ ձեզ ասենք, որ հեռու մնացեք հայ ժողովրդից, լավ իմացեք, վաղ թե ուշ ձեր կուակցության գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում որպես ազգը պառակտող հանցավոր խմբավորում արգելվելու է։
Դուք ժողովրդի գլխին փորձանք եք, դուք անեծք եք… Մենք՝ժողովուրդն է տերը մեր երկրի։

Оставьте комментарий