Շատ կուզենայի Սեյրանչոն գրածս կարդար ու էդ շպրտած շշով ինքն իրեն ծեծեր … Արսեն Պետրոսյան

Արսեն Պետրոսյանը գրում է.

ՇԱՏ ԿՈՒԶԵՆԱՅԻ ՍԵՅՐԱՆՉՈՆ ԳՐԱԾՍ ԿԱՐԴԱՐ ԵՒ ՄԻ ՊԱՏԻ ՏԱԿ ԷԴ ՇՊՐՏԱԾ ՇՇՈՎ ԻՆՔՆ ԻՐԵՆ ԾԵԾԵՐ …

Ախր այ տականքներ, ողջ ազգն ա ձեզ ճանաչում, բոլորն էլ իրենց սեփական մաշկի վրա զգացել են ձեր հակապետական գործունեությունը, հիմա ի՞նչ եք ձեզ սրբի տեղ դրել։

Սեյրան, այ տղա, դուրս արի փողոց ու մարդկանց հարց ու փորձ արա ու կհամոզվես, որ գրեթե բոլորն էլ տեղյակ են, թե ինչ արժեր բանակից ազատվելը ձեր ու ձեր տերերի օրոք, թե ինչ արժեր կոնկրետ զորամասում ծառայելը, թե ինչ արժեր զորամասում համեմատաբար ավելի հանգիստ ստորաբաժանումում ծառայելը, թե ինչ պարունակությամբ «տուլիկ» էր պետք տալ օրվա պատասխանատու սպային «Սամավոլկա» դուրս գալու համար (օղին «տուլիկի» մեջ պարտադիր պայման)։

Ծառայության ընթացքում մասնակցել եմ երկու ընտրության, 2-ի ժամանակ էլ քվեախցիկից դուրս գալիս քվեաթերթիկս ցույց եմ տվել խցիկի մոտ կանգնած ոչ բարով սպային։

Զզվելով էինք ուտում ցեխոտ թթու կաղամբով ռագուն, որպեսզի գոյատևեինք, կամ ստիպված էինք տանից գումար ուզելու, որ գոնե մեկ-մեկ մեզ թույլ տայինք թեյարանում (չայնի) սուշիի գնով ձվածեղ ուտել։

Նշեմ նաև, որ այդ ժամանակ գերագույն գլխավոր չարիքը մարդասպան ռոբն էր, իսկ Պ նախարարը` սերժիկը։ Ապրիլյան քառօրյային էլ եմ մասնակցել, 44-օրյա պատերազմին էլ, ամեն ինչ իմ աչքով եմ տեսել, ինձ որ հաստատ չեք խաբի:

Էս պարտությունը ամենաշատը ձեր խղճին է, ձեր թալանի արդյունքն է, բանակում սպանությունները ձեր ներմուծած բարքերի արդյունքն է։ Ակնհայտ է, որ պատերազմում կրած պարտությունից ամենաշատը խանդավառված են ադրբեջանական իշխանությունները ու Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը։ Մի բուռ հող կերեք մեռեք արա։

Оставьте комментарий