Սեյրան Օհանյանին հիշեցրեք՝ այդքան սրտացավ գեներալ ես եղել ինչու՞ ես միտումնավոր Շուշիից մեր ՄՈԲ-ի ու երկրապահի տղերքին սխալ ճանապարհ ցույց տվել դեպի ադրբեջանական դիվերսանտներ ասելով … Քրիստ Հովսեփյան

Նախ հիշեցնենք, որ երեկ Աժ-ում, երբ Հայկ Սարգսյանը սկսեց խոսել, թե այն Պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից քաղաքացի է ազատվել, նրանք հայրենիքի դավաճաններ են։ Ընդդիմադիրներն էլ տեղից բորբոքվեցին ու Հայկ Սարգսյանի ուղղությամբ շիշ նետեցին։

Քրիստ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է հետևյալը.

Մեկդ Սեյրան Օհանյանին հիշեցրեք եթե այդքան սրտացավ գեներալ ես եղել մեր զինվորների ու կամավորների նկատմամբ ապա ինչու՞ ես միտումնավոր Շուշիից մեր ՄՈԲ-ի ու երկրապահի տղերքին սխալ ճանապարհ ցույց տվել դեպի ադրբեջանական դիվերսանտներ ասելով՝ տղերք աչքերներդ փակ շվացնելով գնացեք էս ճամփով։

Ասածներիս վկայությունը այն տղերք են, որոնք ուղղակի հրաշքով կենդանի են մնացել մեր հատուկջոկատայինների պրոֆեսիոնալ գործпղությունների շնորհիվ։

Հ. Գ. Մեծ հաճույքով կսպասեմ իմ դեմ դատական հայցին։ Իրավապաշտպան` Քրիստ Հովսեփյան

Оставьте комментарий