Աննա Մկրտչյանի «խաղավարները» ինքնաբացահայտվում են․ մերժվածների մեջ երիցս մերժվածները․

Բացառապես ՀՀ վարչապետին վիրավորելու համար ԱԺ գնացած ու անգիր տեքստեր կրկնող «Պատիվ ունեմ» դաշինքի պատգմավոր Աննա Մկրտչյանին ուղղորդողներն այսօր ինքնաբացահայտվել են ֆեյսբուքում։

ԱԺ նիստը ու կառավարության ծրագրի քննարկումը լոկալ մարտադաշտի վերածած «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների մասնակցությամբ միջադեպից հետո, որը սադրեց հենց Աննա Մկրտչյանը, նրան շնորհակալություն են ձոնել ՀՀԿ այն անդամները, որոնք նույնիսկ չկարողացան սեփական կուսակցության նախընտրական ցուցակում տեղ գտնել ու մտնել ԱԺ՝ մերժվելով հերթական անգամ։ 

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ Արմեն Աշոտյանից հրապարակավ հարցրել է, թե ինչո՞ւ է Աննան «մենակ խաղում հատկացված պարտիան», և ինչո՞ւ մյուսները «նույն ոճի ու բառամթերքի հարցեր չեն տալիս»։ 

Այսպիսով՝ ակնհայտ է դառնում, որ Աննային ԱԺ գործուղածները ոչ միայն հետևում են, թե ինչպես է կրկնում տեքստերը, այլև անհանգիստ են, թե ինչու նույն «բառամթերով» տեքստեր չեն կրկնում մյուսները։ 

Ամոթալին այն է, որ այդ խոսակցության հեղինակները ժամանակին բարձր պաշտոն են զբաղեցրել․ մեկը կրթության նախարար է աշխատել, մյուսը՝ արդարադատության։

Оставьте комментарий