Երբ շշով խփեցիք, դուք չխփցեիք Հայկ Սարգսյանին, դուք խփեցիք ՀՀ ժողովրդին ․.. Հայկ Կոնջորյանը՝ Սեյրան Օհանյանին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ԱԺ նիստում իր ելույթում դիմեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին։

«Ցավով պետք է արձանագրեմ պարոն Օհանյան, որ երեկ դուք փաստորեն խրամատավորվեցիք ձեր աթոռին նստած և շիշ նետեցիք ԱԺ ամբոնից խոսող պատգամավորի ուղղությամբ։ Այս աթոռները, որոնց վրա մենք նստած ենք, բոլորը ժամանակավոր են, բայց նույնականացված են մեր անձանցով։ Միակ հատվածն այս դահլիճում, որն անհատականացված չէ, այս ամբիոնն է, այս ամբիոնը ՀՀ ժողովրդի և ժողովրդավարության հավաքական հրապարակն է։ Եվ որևէ մեկը, երբ այս ամբիոնից կանգնած խոսում է, նա խոսում է ժողովրդի անունից։

Եվ որևէ ոտնձգություն այս ամբիոնին կանգնած պատգամավորի ուղղությամբ, ոտնձգություն է ժողովրդի նկատմամբ։ Երեկ դուք, երբ շշով խփեցիք, դուք չխփցեիք Հայկ Սարգսյանին, դուք խփեցիք ՀՀ ժողովրդին։ Եվ դուք, պարոն Օհանյան, այս ամբիոնին հարվածելով՝ ևս մեկ անգամ ցույց տվեցիք ձեր քաղաքական ինքնությունը, որը հիմնված է եղել ժողովրդին խփելու տրամաբանության վրա։ Եվ սա է ձեր պահվածքի քաղաքական գնահատականը։ Դուք ոչ միայն խփում եք, պատեհ պահի նաև լքում եք դաշտը։

Երեկ Սեյրան Օհանյանի արարքը պատասխանն էր իրենց իսկ խմբակցության այն պատգամավորների դժգոհությունների, թե ինչու է ուժեղացվել Աժ անվտանգությունը։ Որովհետև այստեղ մարդիկ, մասնավորապես, խմբակցության ղեկավարը խրամատավորվել է և խփում է ժողովրդին այս ժողովրդավարության ամբիոնին։ Եթե շշի փոխարեն ատրճանակ լիներ, մենք ինչի՞ էինք լինելու ականատես»,- ասաց Կոնջորյանը։

Оставьте комментарий