Լյովա Եղիազարյանն իր էջում գրել է.
Ես չեմ զարմանում, որ ռևանշիստների հանցավոր ղեկավարությունը կարող էր համագործակցության առաջարկությունով դիմել Արծրուն Հովհաննիսյանին։

Դա էր իրենց ձեռագիրը։ Երբ իշխանություն էին, ինձ և իմ ընկերներին առաջարկել են դուրս գալ կուսակցությունից և քննադատել Արամ Սարգսյանին ու ընդդիմությանը ու կարող էինք մեր ուզած ձևով, առանց դժվարությունների աշխատել։
Բնականաբար, մենք չգնացինք այդ քայլին, սակայն գիտեմ մարդկանց, ովքեր դավաճանեցին իրենց սկզբունքներին և լծվեցին հանցագործների կառքին։

Վազգեն Մանուկյան, Դավիթ Շահնազարյան և Հրանտ Բագրատյան, կաթողիկոսներ ու ակադեմիկոսներ, իրավաբաններ, զինվորականներ ու այլոք, մեր աչքի առաջ, չդիմացան գայթակղությանն ու համալրեցին հանցագործներին սատարողների շարքերը։