Գյուլնազ տատի հեքիաթը

Փայլակ Ուռուսյանը գրում է.

Սիրելի հայրենակիցներ Ձեր դատին եմ ներկայացնում Ազգային Ժողովում քոչարյանի կողմից խմբակցության ղեկավար նշանակված ամբաստանյալ սեյրան օհանյանի բացատրությունը, այն մասին, որ ինքը Վահագնի թաղամասի դղյակի հետ կապ չունի, որ ինքը և իր ընտանիքն այնտեղ բնակվում են վարձով։

Նույնիսկ հանցագործություն կատարած անչափահաս երեխան չէր կարող հորինել նման հեքիաթ։ ԵՎ այսպես. սեյրան օհանյանը քաղաքի կենտրոնում Նալբանդյան- թումանյան խաչմերուկի հատվածներում ունեցել է շքեղ բնակարան, զուգահեռ հաղթանակ զբոսայգու (մոնումենտ) հարևանությամբ ունեցել է 2-րդ բնակարանը։

Այժմ ուշադիր ժողովու’րդ, իբր այդ շքեղ բնակարանները նա վաճառել է, որ Վահագնի թաղամասում վարձով ապրի, սա ինչ է, եթե ոչ Գյուլնազ տատի հեքիաթ։ Հեքիաթի շարունակությունը, մեծահարուստ երջանկահիշատակ Վահագն Հովնանյանը իբր սեյրան օհանյանին իր թաղամասից դղյակ կառուցելու համար տարածք է հատկացրել, իսկ ինքն այդ տարածքը տվել է իր կնոջ քրոջ աղջկան, վերջինս էլ այն իբր թե վաճառել է 80- ամյա ֆրանսահայի, որը այդ տարիքում իբրև դղյակ է կառուցում ու վարձակալությամբ տալու է սեյրանին և իր ընտանիքին։

Ժողովուրդ ջան, ս. օհանյանի հեքիաթն կարծում եմ ավելի «զվարճալի» էր, քան Գյուլնազ տատի հեքիաթները։ Համոզված եմ, որ իրավապահ մարմինների համար այս «զվարճալի» հեքիաթը հասանելի է ու հաճելի։

Առողջ եղեք։ Մենք՝ ժողովուրդն է տերը մեր երկրի։

Оставьте комментарий