Արմինե Մելքոնյանը գրում է.
Իրականում մեր երկրի դժբախտությունը անկիրթ հանրությունն է , ու բոլոր նրանք ովքեր ոչ մի փորձ չարեցին հանրությանը կրթելու համար ։

Նախկինները կրթական համակարգը դարձրել էին բիզնես կենտրոն ` տնօրեն ընդունելու գները սկսվում էր 10,000 դոլարից , ուսուցիչ ընդունելը ` 3000 դոլարից։ Անկիրթ ուսուցիչը դասասենյակում աղետ էր , ընդհանուր համակարգային սխալներն էլ գումարած պարզապես չարիք ։
Անկիրթ հանրությանը նախկինում հեշտ էր կառավարել ուղիղ 20 000 դրամ ընտրակաշառքով , իսկ ընտրությունների արանքում հնդկական ու բրազիլական տխմար սերիալներով։ Անկիրթ հասարակության վրա խաղադրույք կատարած նախկինները պարզապես չէին հաշվարկել, որ այդ հասարակության մոտ հեշտ է անցնում մանիպուլիացիայի և բամբասանքի լեզուն ։

Դրանից է, որ նույն հանրության վրա խաղադրույք կատարած հաջորդ տականքը գերազանցեց նախորդ բոլոր տականքներին ։
Հիմա իմ համար գոնե անպտղությամբ տառապող անգրագետների ոչ թե բժշկի ,այլ Ղալթախչի գնալու տարբերակը դարձել է նորմալ , որովհետև պարզվեց , երեկ երկնքում դեպի Բեթղեհեմ տանող աստղը Գյումրիում 5000 հրեշտակի էր կանչում հոգու տեսքով ,որպեսզի ապամոնտաժեն Գյումրու Մայր Հայաստան արձանը , ու տակը տարրական գիտելիք չունեցող ու նախկին֊ներկա ընտրող «խելոքները» գրել էին Ամեն ։