Չեմ հիշում Աստվածաշնչի այս տողերի համարը կամ էջը, բայց գրածը շատ հստակ եմ հիշում … Մերի Տոմոյան

Մերի Տոմոյանը գրում է.

Քահանաների մեկնաբանումներ` Տո դու ո՞վ ես, որ ժողովուրդ օրհնես կամ աղոթես այ ….. Ժպտում եմ… Չեմ հիշում Աստվածաշնչի այս տողերի համարը կամ էջը, բայց գրածը շատ հստակ եմ հիշում։ «Ես ընտրեցի այս աշխարհի մանուկներին, որ ամոթով թողնեմ այս աշխարհի գիտուններին»։

Այ հոտած գիտուններ, վեր ընկեք ձեր տեղը, եթե մինչև հիմա ձեզ չի հուզել ժողովրդի հոգևոր վիճակը, դե հիմա առավել ևս ձայններդ կտրեք։ Շա՜տ մեծ իմաստ ունի այս խոսքը։ Ինկատի ունի, որ յուրաքանչյուր նոր սերունդ իր հետ բերելու է նորը, ավելի խելացին ու գիտակիցը, ավելի պարզն ու մաքուրը, ավելի ազատն ու ազնիվը։ Ուստի նորը պետք է հարգել ու գոնե լսել։

Եթե համեմատեմ ջրի հետ, ապա կտեսնեք, որ կանգնած ջուրը հոտում է, բակտերիաների բուն դառնում և մարդը այդ ջուրը չի օգտագործում սննդի մեջ, իսկ հոսողը` երբեք, հոսողն է նորը բերում, մաքուր մնում և կենցաղում օգտագործվում։

Միայն նոր ու մաքուր ջուրն է օգտակար օրգանիզմին, նույնպես և հոգևորը, նա էլ պետք է զարգանա, որը մեր եկեղեցում ես չեմ նկատում։ Մեր եկեղեցին նույնպես, պետք է զարգանա, իր պահվածքը Աստծո և ժողովրդի հետ փոխի, թե չէ եկեղեցականներն էլ հոտեցին, կոռուպցիայի մասնիկ կազմեցին, մաֆիոզ կլան դարձան գլխներիս, հարստության ձգտեցին։

Հիմա էս բակտերիաները ուզում են ինչ որ բան ասել ընդդեմ հոսող ջրին անուն կպցնել` աղանդավոր անվանել, իբր հատուկ ուսում չըստսցածն է խոսում… Վայ վայ վայ, էլ ով դիմանա, հոտածնորից դիպլոմ չենք ստացել, սև կապիշոն չենք հագել, ուրեմն Աստծուց հեռու ենք և անուղեղ։

Շատ չեմ ուզում խորանալ, բայց կգրեմ կարծիքս շատ կարճ։ Ամաչեք ու լռեք։ Աստվածաբանությունը նույնպես գիտություն է միևնույնն է զարգանում է, և դուք` միևնույնն է գնալու եք պատմության գիրկը, ձեր արած լավ ու վատ, օգտակար և վնասակար քայլերով։ Ամեն ինչ ունի սկիզբ, ուստի կունենա և վերջ։

Եթե դուք քարոզում եք քրիստոնեություն ուրեմն ինքներդ դարձեք քրիստոնյա և օրինական ծառայեք ազգին, ուրեմն լիաթոք օգտագործեք այդ զենքը և էներգիան ի շահ ազգի և երկրի։ Այլապես լռե’ք, քանզի նման եք թանգարանի էկսպոնատի, անշարժ թանկ գույքի, մեռած էներգիայով, նենգ ու դժգույն հոգով քրիստոնյա պեչատով թագավորների։ Մեզ նմաները հազար տարի պետք չեն։ Դեռ այսքանը

Հ.Գ. Հատուկ օգտագործել եմ «քահանա» բառը, որպեսզի հարգված հոգևոր Աստծո ծառաները իրենց վրա այս գրառումը չվերցնեն։

Մերի Տոմոյան

Оставьте комментарий