Ամերիկյան բանակի գեներալ-մայոր Քրիսթոֆեր Դոնախյուն ամենավերջինն է լքում Աֆղանիստանը

Այս օրերի հայտնի նկարներից է։ Նկարում ամերիկյան բանակի գեներալ-մայոր Քրիսթոֆեր Դոնախյուն է։ Նա իսկական զինվnրականի պես՝ վերջին ինքնաթիռով, վերջինն է լքում Աֆղանիստանը՝ ԱՄՆ հյուպատոսի հետ միասին։

Ուսումնասիրելով զարգացած երկրներում զինվnրական համակարգերը՝ անհնար է չնկատել համակարգերի հիմքը հանդիսացող զինվnրականների գրված և չգրված բարոյական կոդեքսը։ Պատահական չէ, որ գեներալը վերջինն է բարձրանում օդանավ։

Մի օրինակ բերեմ այդ կոդեքսից՝ ամերիկյան բանակnւմ նորակոչիկների ուսուցմամբ և պատրաստությամբ զբաղվում են այսպես կոչված “դրիլ սերժանտները”։ Դրիլ սերժանտները իրենց բանակի ամենաուժեղ և պարապած սպաներն են, թե ֆիզիկապես, թե գիտիլիքների տեսակետից։ Դրիլ սերժանտների պաշտոնների ստանձման արարողության ժամանակ տեղի է ունենում երդմնակալություն, որում կա հետևյալ նախադասությունը.

«Ես երբեք զինվnրից չեմ պահանջի, կատարել որևէ առաջադրանք, որը ես ինքս չեմ կարող կատարել»։ Հետևությունները թողնում եմ ձեզ․․․

Ես նպատակ չունեմ համեմատել մեր և այլ երկրների բանակները, պարզապես ուզում եմ ցույց տալ, որ մենք դեռ գտնվում ենք այդ ինստիտուտների կայացման սկզբնական փուլում և շատ ու շատ աշխատանքներ ունենք անելու։

Մեսրոպ Պապիկյան

Оставьте комментарий