Նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգները պատկանում են Հայաստանին … Ռուբեն Շուխյան

Պատմաբան Ռուբեն Շուխյանը գրում է.

Մենք ոչ թե Թուրքիայից հողեր ենք պահանջում, այլ պահանջում ենք, որ Թուրքիան վերջ դնի Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասի անօրինական բռնազավթման.

«Ինչ վերաբերում է Թուրքիայի հանդեպ հողային պահանջներ ունենալուն, ապա եթե խնդրին տանք ճշգրիտ իրավական ձևակերպում (legal definition), ուրեմն մենք ոչ թե Թուրքիայից հողեր ենք պահանջում, այլ պահանջում ենք, որ Թուրքիան վերջ դնի Հայաստանի տարածքի մի մասի անօրինական բռնազավթմանը:

Այդ տարածքը որոշվում է ոչ թե պատմությամբ, այլ տարածքի հանդեպ առկա оրինական՝ հայկական տիտղոսով: Այսպես, նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նшհանգների՝ համապատասխանաբար 63, 66, 100 և 75 % տարածքը դե յուրե պատկանում է Հայաստանին, ոչ թե այն պատճառով, որ դրանք եղել են «պատմական հայկական հողեր» կամ ցեղաuպանnւթյnւն է եղել, այլ քանի որ դրանք, չնայած Թուրքիայի կողմից դրանց 1920 թ-ի բռնազավթմանը, մինչ օրս կրում են Հայաստանի իրավական տիտղոսը:

Տիտղոս, որը նախ 1920 թ-ի ապրիլի 26-ին ավելի քան 50 երկրների անունից ճանաչել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Իտալիան, այնուհետև ԱՄՆ մեծ կնիքով և նախագահ Վուդրո Վիլսոնի ստորագրությամբ վերահաստատվել և пւժի մեջ է մտել 1920 թ-ի նոյեմբերի 22-ին, իսկ հետո վերահաստատվել է Լոզանի՝ 1923 թ-ի հուլիսի 24-ի պայմանագրի 16-րդ հոդվածով:

Оставьте комментарий