Ով ասեց, որ ձեր սարքած դամբարանը պիտի մնար, ու տարբերվեր, ովա՞ ձեզ թույլ տվել … Արսինե Սահակյան

Արսինե Սահակյանը գրում է.

Հա ասեցի սուս մնամ, սակայն չկարողացա։ Ուզում եմ հասկանամ, ձեզ խիա թվում դուք էդքան թասիբով ծնող եք, մենք էլ անթասիբն ենք, ձեզ խիա թվում , որ ձեր հերոսը հերոսա, մերն էլ չգիտեմ ինչ։

Ասենք, էդքան պարապ եք մնացել հա՞, ով ասեց ,,որ ձեր սարքած դամբարանը պետք է մնար, և տարբերվեր, ովա՞ ձեզ թույլ տվել, որ մեզ մյուս ծնողներիս վիրավորեք ձեր պահվածքով և միհատ էլ կոչ անեք գան հրապարակ, ինչի՞ համար գան, պրովակացիա անելու, թե՞ հերթական ցեխ շպրտելու՞……

Ձեռքերս դողում ա ներվերիցս, ախր ինչի՞ եք էդքան ցածրանում, ինչի՞ ձեր հերոսին հանգիստ չեք թողնում։ Ինչի՞ շիրմաքարովա հերոսի որակը չափվում, եթե հա, տարեք ձեր սեփական գերեզմանատուն և ոսկուց քար դրեք, և պատեք ինչով ուզում եք։ Իմ համար, իմ հերոսն էր թանկ, ոչ թե վրայի քարը։

Վստահ եմ այժմ ձեր համախոհները առանց հասկանալու կքննադատեն գրածս Եւ նույնիսկ կարող է վիրավորեն թեկուզ մտքում, սակայն ասեմ, որ առհամարած ունեմ ամեն այն միտք, որ կտարբբերակի կամ կառանձնացնի Եռաբլուրում պառկած որևէ հերոսի։
ՍՈՎՈՐԵՔ ԱՊՐԵԼ ԱՐԺԱՆԻ ՁԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ։

Оставьте комментарий