Տիկին Աննա Դանիբեկյան, ուղղակի չգրել՝ չէի կարող․ Ձեզ իրավաբանի դիպլոմ տվողի հերն եմ անիծել, առավել ևս ձեզ դատավորի պաշտոն նշանակողի․․․ Գրիգոր Ստեփանյանի դիպուկ գրառումը

Գրիգոր Ստեփանյանը գրել է.

Տիկիննն Աննա Դանիբեկյան, իրավաբան չլինելով, բայց գիտակից կյանքիս 29 տարին իրավաբանությունը ուսումնասիրելով, ուղղակի չգրել՝ չէի կարող, որպեսզի ասեմ հետևյալը ՝ ձեզ իրավաբանի դիպլոմ տվողի հերն եմ անիծել, առավել ևս ձեզ դատավորի պաշտոն նշանակողի։

Երբ կատարվում է հանցագործություն, քննիչը կազմում է քրեական գործը, որից հետո էլ հաստատվում է դատախազի կողմից և այն ուղարկվում դատարան։ Ձեր ձեռքի տակ գտնվելով քրեական գործը, մանրակրկիտ, մանրազննին ուսումնասիրելով՝ դուք պարտավոր էիք այն ետ ուղարկել, վերակավորման խնդրով, քր. օրի 300 .1 հոդվածը փոփոխված ՝նորից ետ ստանալու պահանջով։

Անգամ դուք կարող էիք դատական փուլը սկսելու պես այն վերակավորել քր օրի 309 հոդվածի երրորդ մասի հատկանիշներով, որը դատական պրոցեսներին հաճախ է արվում, ինչը դուք չարեցիք։

Ինձ ու իմ պես քաղաքացիների համար անհասկանալի մնաց, շուրջ երկու տարի տևող դատավարությունը նման աբսուրդ փակուղի մտցնելու հանգամանքը։ Դուք պարտավոր եք բացատրություն տալ։ Պարոն Ջահանգիրյան զբաղվեք վերը նշված «դատավորի» խնդրով։

Оставьте комментарий