Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հաղթեց: Իրականում ամեն ինչ շատ պարզ է։ Պարզ է, որ հասարակ մարդիկ վերջապես հավատացին … Վահե Տեր-Մինասյան

Վահե Տեր-Մինասյանը գրում է .

Ինչո՞ւ հшղթեց Նիկոլ Փաշինյանը։ Կարծում եմ տվյալ հարցը դեռ երկար կտանջի հսկայական ֆինանսական միջոցներ, բազմաթիվ քանակությամբ լրատվամիջոցներ ու քաղաքական «հարուստ փորձ» ունեցող վարձկանների բանակ ունեցող ընդիմությանը։

Իրականում ամեն ինչ շատ ակնհայտ է։ Ակնհայտ է, որ հասարակ մարդիկ ի վերջո հավատացին, որ իրենք են այս երկրի, կամ գոնե իրենց ձայնի և ընտրության տերը՝ անկախ իրենց ֆինանսական հնարավորություններից և արած աշխատանքից։

Որ չեն կարող իրականությունից կտրված մի քանի 100 հազարանոց ավտոմեքենաներից իջնпղ և մի քանի 1000 արժողությամբ կոստյումների մեջ տեղավորված հանցագործ անցյալ և կասկածելի ներկա ունեցող «ղեկավարները» որոշել թե ո՞վ է մարդ, կամ էլ ո՞վ ժեխ, ո՞վ է հայրենասեր քաղաքացի, և ո՞վ է դավաճան, զոմբի և բիոզանգված։

Սա ոչ թե սխալ հաշվարկ էր, այլ ուղղակի խայտառակ տգիտпւթյուն և մեծամտություն։ Այս «գործիչները» չհասկացան, որ ձայները ոչ թե պիտի առնել կամ ահաբեկելпվ ստանալ, այլ հարկավոր է մտնել հասարակ մարդու կաշվի մեջ կամ, որ ավելի լավ կլիներ՝ լինել հասարակ և ազնիվ մարդ։

Չնայած ո՞ւմ եմ ասում։ Մեր պետության բնակչությունը- իրենց համար միշտ էլ եղել է ժեխ ու բիոզանգված… Վայելեք….

Հ.Գ. Ես չեմ պնդпւմ, որ սա լավագույն ընտրությունն էր։ Ես պնդпւմ եմ, որ բոլորը պետք է հարգեն ժողովրդի ընտրпւթյունը։

Оставьте комментарий