Անհամեմատելի են 90- ականների և 44 օրյա պատերազմը … Վիգեն Ծատրյան

Վիգեն Ծատրյանը գրում է. ԱՆՀԻՄՆ ՄԵՂԱԴՐՈՂԸ։

Հայը արդարության մարմնավորում է, հայը ազատատենչ է, հայը 90 — ականներին ուժեղ էր, քանի դեռ Ադրբեջանը չէր զինել իր բանակը տարատեսակ նոր տեխնոլոգիաներին համապատասխան զենք ու զինшմթերքով, պատերազմեց առանց հազարավոր ահաբեկիչների ու առանց Թուրքիայի անմիջական մասնակցությամբ:

Անհամեմատելի են 90- ականների և 44 օրյա պատերազմը: 30 տարի առաջ ազգովի ազատագրեցինք Արցախը, դուրս բերեցինք Ադրբեջանի կազմից, սակայն այդպես էլ այն չդարձավ Հայաստանի ամբողջական մաս, որը իշխանությունները թաքցրեցին ժողովրդից:

Ազնիվ չեք եղել….. Ադրբեջանը քաջատեղյակ լինելով, որ Հայաստանի իշխանությունները միայն հարստանում և հարստահшրում են մեր պետությունը, արեց հակառակը, լիովին զինեց բանակը, հզորացավ, համոզված լինելով որ հաղթանակը իրենն է լինելու, հստակ քայլերով պատերազմեց, հասնելով իր նպատակին:

Ասացեք խնդրեմ….Ինչո՞ւ 90- ականների պատերազմ հաղթած գեներալ Նորատ Տեր- Գրիգորյանցը բարկացած ու հիասթափված լքեց Հայաստանը: Ինչո՞ւ չէր համակերպվում բանակցային արդյունքների հետ, ասելով, որ ազատագրած տարածքներում մենք արյուն ենք թափել, զոհեր ենք ունեցել, բայց ոչ մի խոսք անգամ չասվեց, որ այդ տարածքները պետք է կազմեն Հայաստանի ամբողջական մաս: 

Պատերազմ հաղթած գեներալը դժգոհ էր իշխանությունից՜ Լևոն Տեր Պետրոսյանից: Ինչևէ….. Ունեցանք ևս երկու նախագահներ, ովքեր նույնպես ազնիվ չեղան ժողովրդի հանդեպ, սակայն ճշմшրտությանը առերեսվեցինք 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ թշնшմին իր թուղթ- թամասան թափահարելով ողջ աշխարհին ապшցուցում էր որ այդ շրջանները Ադրբեջանի ամբողջական մաս են կազմում:

Անակնկալ……… Իսկ ո՞ւր էր մեր թուղթ- թամասան: Մի՞թե դրա մասին չէր խոսում մեր պատերազմ հաղթած գեներալ Գրիգորյանցը:

Այս ամեն ինչում մեղադրել այսօրվա իշխանությանը ազնիվ չէ: Երեք տարում զինել են բանակը, այլ ոչ թե թալանել, կերակրել են զինվորին, այլ ոչ թե սովալլուկ պահել, հագցրել են, այլ ոչ թե անտեսել ու անհետևանք թողել: Ինքներդ էլ ասել եք, որ բանակցային ուղիները այլևս փակ են, անհնար են:

ՀՀ ԵՐԵՔ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻԴ ՄԵՂՔԻ ԲԱԺԻՆԸ ՇԱՏ-ՇԱՏ Է:

Դուք ստերով կերակրել ու անիմաստ հուսադրել եք ողջ հայությանը, և շատ ցավալի է որ ձեր փոխարեն մեր սերունդն է պատասխան տալիս, այն սերունդը, որը ձեր ղեկավարման տարիներին զրկվել էր ձայնից, լավ ապրելու հնարավորությունից, կրթվելուց, բայց այսօր արժանապատիվ ՀՀ քաղաքացիներ են, ոմանք արդեն հերոսացած, անմահացած……

Անդառնալի ցավ ու վիշտ պարգևեցիք հայ ազգին………. Անհիմն մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն փորձեք փնտրել Ձեր մեղքի չափաբաժինը, և ընդունել: Այն հնարավորինս շատ է։

Оставьте комментарий