Հայաստանի բոլոր անկարգությունների պատճառը վատ օրենքներն են … Դավիթ Ղամբարյան

Դավիթ Ղամբարյանը գրում է.

Երբ համեմատում եմ ԱՄՆ ին և Հայաստանին, համոզվում եմ, որ Հայաստանի բոլոր անկարգությունների պատճառը վատ օրենքներն են, որոնք ցանկացած պահի հնարավոր է լինում շրջանցել:

Հակառակ դեպքում, ինչպես բացատրել այն, որ հենց այդ, իր երկրում անգարգապահ հայը, ամերիկայում դառնում է խելոք եւ հեզ և ենթարկվում է օրենքներին: Օրինակ, ԱՄՆ ում, եթե հետիոտնը փողոցն անցնելու համար ոտքը մայթից ներքև է դնում, վարորդները պարտավոր են կանգնեցնել մեքենան և սպասել այնքան, մինչև մարդը դիմացի մայթ կհասնի:

Սա հստակ օրենք է և այն անհնար է շրջանցել: Ինչ տեսա Երևանում: Աջ թեքվող մեքենաները ամենուր հետիոտնի կյանքին սպառնացող վտանգավոր վիճակ են ստեղծում, հատկապես այն վարորդները, որոնք «թանկարժեք» մեքենաներով են… Մինչև փողոցն անցնում ես, քիչ է մնում վրաերթի ենթարկեն:

Իրենք չեն ուզում սպասել, իրենք հատուկ են, իրենք «երևացող» մեքենաներ են քշում: Միացիալ նահանգներում, միլիոն դոլար արժողությամբ մեքենան էլ է նույնը, էժանն էլ, եթե խոսքը վերաբերվում է երթևեկության անվտանգությանը: Կամ ասենք, սպորտային կամ գլուշիտելների վրա էքզաստներ դրած մեքենաների գիշերային «գաստրոլները»:

Օրինակ, եթե Թումանյան փողոցում ես բնակվում, ակամա պետք է հաշտվես այն իրողության հետ, որ առավոտ 4 ից հետո չես կարողանալու քնել, որովհետև փողոցը վեր է ածվում վերը նշածս մեքենաների «ցուցադրության: Իսկ այդ և նման այլ երևույթների դեմն առնող չկա, որովհետև օրենքն է անկատար, որովհետև առայժմ օրենքը պաշտպանողներն ու այդ երևույթից դժգոհ քաղաքացիները մի տեսակ խեղճացած են փողատերերի և նրանց լակոտների դեմ:

Եթե դպրոցը մարդուն կրթում է, օրենքն է այդ նույն մարդուն օրինավոր քաղաքացի դարձնում: Չկան ամուր օրենքներ, ուրեմն չի լինի նաև կարգապահություն, չկա կարգապահություն, երկրի և տնտեսության բոլոր բնագավառները աստիճանաբար կփլուզվեն…

Оставьте комментарий