Սպասում էինք Քոչարյանի ջոկատին Հադրութում, բայց Շուշիից նրանք փախան … Սեմյոն Պեգով

Wargonzo նախագծի համակարգող Սեմյոն Պեգովը հարցազրույց է տվել, որում անդրադարձել է ՀՀ 2-րդ նախագահ Ռ․ Քոչարյանին։ Մասնավորապես նա նշել է․

Ինչ վերաբերում է Հայաստանի իբրև թե ամենավճռական ընդդիմադիր գործչին՝ Ռոբերտ Քոչարյանին, ապա նա նույնպես որևէ բացահայտող վարքագիծ չի ցուցաբերում։

Մինչդեռ իմ զրուցակիցների մեծ մասը, ինչպես նաև Արցախում անցկացրած օրերին ինձ հանդիպած անձանց մեծամասնությունը կարծում են, որ Պատերազմի ելքը պատասխանատվությունը որոշ չափով ընկած է նաև Ռոբերտ Քոչարյանի վրա։

Եվ այստեղ հարցն ամենևին էլ կոռուպցիոն օղակում չէ, որը առկա է յուրաքանչյուր քաղաքական գործչի անցյալում։ Այլ հարցը Կռվի ընթացքում ցուցաբերած վարքի մասին է։

Ո՞վ էր խանգարում Ռ․ Քոչարյանին հավաքել 50/100/200/5000 հոգանոց ջոկատ և մեկնել առաջնագիծ։ Մի՞թե կասեն Փաշինյանը չի թողել։ Լու՞րջ։ Ո՞վ չէր համաձայնի նման ջոկատի, երբ դրա կարիքն ամենամեծը կար ասենք Հադրութի պաշտպանության օրերին։ Մի՞թե հայրենիքի համար պայքարող և անձը զոհաբերող մարդուն կարելի է չթողնել մեկնել ճակատ։ Պարզվում է նա չի ցանկացել ։

Առաջին Արցախյան կռվի հրամանատարներից ո՞վ մասնակցեց այս կռվում։ Գրեթե ոչ ոք։ Այդ մասնակիցներին մատերի վրա կարելի է հաշվել։

Այնպիսի մարդիկ, ինչպիսին Քոչարյանն է, իրենց շրջապատել էին հարմարավետությամբ, իսկ այսօր նրան ռեյտինգ են հավաքում՝ օգտագործելով հանրության որոշ մասի կարծիքը Փաշինյանի մասին։

Փաշինյանի անտիռեյտինգը չի կարող քո ռեյտինգի համար հիմք հանդիսանալ։ Նրանք պարզապես կարող էին հերոսական քայլեր անել կռվի դաշտում։

Սա պարզապես մանուք է, որը պետք է գիտակցի յուրաքանչյուրը։

Սեմյոն Պեգով

Оставьте комментарий