Ձեր գործունեությունն ինչով էր տարբերվում թալիբներից, դեռ ավելին, մեզ մոտ վիճակն ավելի վատ է եղել, քան Աֆղանստանում է … Փայլակ Ուռուսյան

Փայլակ Ուռուսյանը գրում է.

Ազատության և հետախուզման մեջ գտնվող քրեական հանցագործները, թալանչիները և իրենց աջակցող խուժանը, զառանցում են, թե հավանական է թալիբների ցեղախմբերը հայտնվեն Հայաստանում։

Շնորհիվ ձեզ, երբ Հայաստանում երեսուն տարի տիրում էր վաղ ֆեոդալական հասարակարգ ու Հայաստանը բաժանված է եղել մի քանի տասնյակ ձեր խառը ընտանեկան բարբարոս ցեղատեսակների և ցեղախմբերի միջև, որտեղ քաոսը և անարխիան այնքան էր խորացել, որ բոլորը բոլորին դեմ էին, իսկ անբարոյականության մասին խոսելն ավելորդ է:

Կարելի՞ է ասել, ձեր գործունեությունն ինչով էր տարբերվում թալիբներից, դեռ ավելին, մեզ մոտ վիճակն ավելի վատ է եղել, քան Աֆղանստանում է։ Լավ կլիներ վեր ընկնեիք տեղներդ ու մտածեիք, թե ինչպես հանդես գաք մեղայականով և գողունը հետ վերադարձնեք ժողովրդին։

Շնորհակալ եղեք, որ մինչ օրս ժողովուրդը ձեզ դեռ ոտնատակ չի տվել։ Հա, հիշեցնեմ, որ թալիբներն իգիլին դեմ են, իսկ ձեր գործելաոճն իգիլից չի տարբերվում։ Առայժմ այսքանը։ Ժողովուրդ ջան, շտապելը լավ բանի չի հանգեցնում, եղեք համբերատար։ Ամեն ինչ լավ է լինելու։ Մենք՝ ժողովուրդն է տերը մեր երկրի։

Оставьте комментарий