Որ մենք Գառնու տաճարում ռաբիզի տակ հարսանիք ենք անում, Ռուսաատանն է մեղավո՞ր … Վահե Աղաջանյան

Վահե Աղաջանյանը գրում է.

Հայկական մենթալիտետը մեզ տանում է դեպի կործանում։
Ռուսաստանն է մեղավո՞ր, որ մենք Գառնու տաճարը փակում ենք և ռաբիզի տակ հարսանիք անում, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, թե՞ Թուրքիան կամ Ադրբեջանը։

Այս երևույթը եղել է թե՜ այսպես կոչված նախկինների, թե՜ այսպես կոչված ներկաների օրոք։ Այսինքն, խնդիրը նաև օրվա իշխանությունների մեջ չէ։ Իհարկե, իշխանությունները պետք է պատժեն, պիտի արգելեն, սակայն մինչև իշխանություններին հասնելը մարդը ի՞նչ բարոյականություն պետք է ունենա/չունենա, որ Գառնու տաճարը փակի և հարսանիք անի։

Ու՞մ և ի՞նչ ես փորձում ցույց տալ կամ ապացուցել։ Ինքնահաստատման խնդիր ես լուծու՞մ։ Խնդիրը մտածելակերպի, մենթալիտետի, ապրելակերպի, կրթական մակարդակի, ինչ-որ մեկին ինչ-որ մի բան ցույց տալու մոլուցքի մեջ է, որով տառապում է այս ազգը։

Չենք կարող գտնել մի պատճառ, թե ինչու՞ թուրքերը և ադրբեջանցիները չպետք է գան և այսպես մտածող և այսպես ապրող ազգին չկոտորեն և չխլեն նրանցից այն հողը, որն այդ ազգը չի գնահատում։ Մենք չենք հասկանում, թե մեր իրական` խորքային խնդիրները որտեղ են։ Այ սրա մասին պետք է մտածենք և խոսենք բոլորս։

Оставьте комментарий