Արոն հրամանագրեր է ստորագրում ու իր «չեղած գոյությունը գովերգողներին» Ազգային հերոսի կոչումներ է ընծայում … Արմեն Դանիելյան

Արմեն Դանիելյանը գրում է.

Միթե կարելի է լինել այդչափ պարզունակ ու ճաք տված (իսկ թե ինչ է նշանակում տա ճկերեն ճաք տված եզրույթը հայտնի է Ստեփան Մալխասյանցի բացատրական բառարանից. կարող եք բացել այն և «հայտնաբերել» այդ եզրույթի բացատրությունը…

իսկ այն ոչ ավել, ոչ պակաս չաթլախ բառն է… իսկ այդ բառն այսօր սազական է ոչ թե կոնկրետ անձի, այլ շատերն են հենց այդպիսին… ինչևիցե… Պարզվում է` էս ազգի մեջ «ազգային հերոսներն» ավելի շատ են, որ մենք շարքային մահկանացուներս պետք է անհապաղ «կողմնորոշվենք» այդ պատվավոր և բացառիկ կոչմանն արժանանալու համար… վաղը կարող է այլևս զրկվենք այդ բացառիկ շանսից…

Էդ որ կալվածատեր Արայիկ Հարությունյանը խիստ անլուրջ է` դա հանրահայտ փաստ է և ապացուցման կարիք կամ անհրաժեշտություն չունի (որովհետև ինքը կեղծ ժպտալ գիտի և հեռախոսով բանսարկելու հանրաճանաչ ուստա է)։

Արոն հրամանագրեր է ստորագրում և իր «չեղած գոյությունը գովերգողներին» Ազգային հերոսի կոչումներ է ընծայում… Էն որ նման «նվիրատվություններն» այլևս վերածվել են համազգային ողբերգության ևս անվիճելի փաստ է… Իրական և արժանի ազգային հերոսներին էս ճաք տվածը լրիվ մոռացության է մատնել … գուցե այս երիտասարդ ծերունին տառապում է պրոգրեսիվ ամնեզիայով, այն է` հիշողության աստիճանական, անվերադարձ և խորացող կորստով։ Այս խանգարման արդյունքում հիվանդի հիշողությունից սկսում են վրիպել ավելի շատ ընթացիկ փաստեր և իրադարձություններ։

Ինչևիցե… ժպտերես Արայիկին պետք է հուշել, որ իրական ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐԸ ննջում են Եռաբլուրում և զինվորական պանթեոններում… իսկ Ազգային հերոսի կենդանի վկայության իրական և բացառիկ օրինակ են` Ալբերտ Հովհաննիսյանի և Արտուշ Արզումանյանի նման փառահեղ զի նվորականները…

Պատմությունը մեր աչքի առաջ «կեղծվում» է, իսկ մենք միամտորեն պատվից ու արժանապատվությունից ենք խոսում ու իրական Ազգային հերոսներին անգամ «զրկում ենք» իրենց հասանելիք կոչումներից…

Հ.Գ. Եւ տեղին է հիշել Հաբաստանի ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցի փառահեղ խոսքերը` «Կեղնի մե օրըմ, օր վերևից տեսնիմ, թե էս աշխարհն ընչի է սպես ծուռ»… Ննջեք խաղաղությամբ Ազգիս հերոսներ…

Оставьте комментарий