Ռուս քննիչներից մեկը մի օր ինձ ասաց, թե հայերը հանճարեղ ֆոկուսնիկներ են … Դավիթ Ղամբարյան

Դավիթ Ղամբարյանը գրում է.

Հայերը այն հազվագյուտ ժողովուրդն են , որոնք օրենքը և оրինականությունը շրջանցելու և իրшվապահների հետ « լեզու գտնելու» մեծ տաղանդ ունեն: Եւ միշտ էլ այդ ամենը այնպես են արել, որ 100 քննիչ չի կարողացել ինչ որ բան ապացուցել:

ՍՍՀՄ ի տարիներին Մոսկվայում մի տաղանդավոր հայազգի քննիչ կար, որը ՍՍՀՄ դատախազության հատուկ գործերով զբաղվող քննիչն էր: Ազգանունը Գդլյան էր: Գդլյանին իր խմբով այն ժամանակ գործուղեցին Ուզբեկստան, որովհետև թալանը այդ հանրապետությունում ահավոր չափերի էր հասել և տարածվել էր երկրով մեկ և մինչև Մոսկվա էր հասել ու մոսկովյան վերնախավն էր մի թուլափայով հովանավորում այդ միջինասիական թալանչիներին:

Գդլյանը գրեթե ամեն ինչ բացահայտեց: Ուզբեկստանի բոլոր ղեկավարները և նրանց մոսկովյան հովանավորները ձերբակալվեցին… Մի խոսքով իր մասշտաբով պատմությունը այդպիսի բան չէր տեսել: Քննիչների մի խումբ էլ Հայաստան եկավ և ոչինչ չկարողացավ հայտնաբերել, որովհետև հայերը իրենց գործը շատ լավ գիտեին:

Օրինակ պահեստապետը ընդամենը 90 տուբլի աշխատավարձով և տուն ուներ , և թանկարժեք մեքենա, և ամառանոց … մի խեսքով ամեն ինչ ուներ, որը ստացած աշխատավարձով անհնшր էր ստեղծելը: Սակայն ստուգում էին պահեստը և ոչինչ չէին հայտնաբերում, ամեն ինչ մաքուր և ճիշտ էր:

Ռուս քննիչներից մեկը մի օր ինձ ասաց, թե հայերը հшնճարեղ ֆոկուսնիկներ են… Ռոբասեռժերն էլ այդ միջավայրում են աճել և զարգացել: Մեզ Գդլյանի նման քննիչ է պետք, հակաակ դեպքում դժվար, թե ցանկալի արդյունքի հասնենք, որովհետև ռոբասեռժական մաֆ իան զուտ տեղական երևույթ չէ, այն միջազգային մասշտաբների է հասել…

Оставьте комментарий