Քննիչները մոռացել են, թե ինչ էր իրենց սովորեցրել Հովսեփյանը

«Հրապարակ» թերթը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրում է. «Ձերբակալելիս Աղվան Հովսեփյանին անգամ չեն հայտնել, թե ինչում է նա կասկածվում»:

«ՉԻ». Այ, այ, այ, քրեադատավարական իրավունքի ինչպիսի չտեսնված խախտում: Ինչպե՞ս կարելի էր իրավունքի այս կենդանի կոթողի նկատմամբ այդպիսի անօրեն վարքագիծ դրսևորել:Չէ՞ որ ձերբակալությունն իրականացնող այդ քննիչներին Աղվան Հովսեփյանը ուրիշ բան է տարիներ շարունակ սովորեցրել:

Բայց եկան նորերը և մոռացան, թե ում աշակերտն են եղել, ինչ է իրենց սովորեցրել իրենց ուսուցիչ Գառնիկիչը:Լավ էր, էլի, Հովսեփյանի ժամանակ: Ձերբակալելուց առաջ մանրամասն բացատրում էին, թե ինչի համար են ձերբակալում, ինչ իրավունքներ ունի ձերբակալվողը, փաստաբան էին տրամադրում և միայն, երբ բոլոր իրավական ընթացակարգերը ավարտվում էին, նոր սկսում էին հավեսով ծեծել:Հուսով ենք, որ նոր իշխանությունները մի փոքր կշեղվեն Հովսեփյանի քրեական գործեր կարելու գծագրից:

Չեն կանչի նրա կնոջը, չեն ահաբեկի, չեն համոզի, որ ճիշտը մեղքը ընդունելն է, այլապես խնդիրներ կունենա ոչ միայն ձերբակալվածը, այլ նաև նրա ամբողջ ազգուտակը: Կալանավորման ընթացքում չեն գցի այնպիսի բանտախուց, որտեղ կլինեն մարդիկ, որոնց ճակատագիրը խորտակվել է Հովսեփյանի գործուն միջամտության արդյունքում:

Оставьте комментарий