Ամենայն հարգանքով եմ դիմում ձեզ, հասկանում, ըմբռնում եմ ձեր ցավը… Խնդրում եմ, մի քաղաքականացրեք ձեր որդու կորուստը … Վիգեն Ծատրյան

Վիգեն Ծատրյանը գրել է.

Ամենայն հարգանքով եմ դիմում ձեզ, հասկանում, ըմբռնում եմ ձեր ցավը և անդառնալի վիշտը, կորուստը, սակայն վստահեցնում եմ ձեզ, որ դա նաև մեր բոլորիս ցավն է: Ցավով եմ ասում……..

Դուք միայնակ չեք…….. Մենք խոնարհվում ենք բոլոր որդեկորույս մայրերի առջև, ձեր որդիների գերեզմանին, երբեք և երբեք չենք մոռանա մեր քաջ որդիներին, ովքեր զոհվեցին հանուն մեզ, հանուն Հայրենիքի:

Ասեմ նաև, որ բացարձակ տարբերություն չկա, թե ում զավակն է զոհվել, քանզի բոլորն էլ մեր եղբայրներն են: Խնդրում եմ ձեզ, մի քաղաքականացրեք ձեր զավակի կորուստը, բոլորիս վիշտը, որովհետև մենք պետք է պայքարենք, վրեժ լուծենք հանուն մեր ընկած քաջ տղաների, ովքեր անմահացան, ովքեր յուրաքանչյուրը մի վառվռուն աստղ է երկնքում:

Դուք էնքան եք չարացել, որ մեր հոգու ցավը որակում եք որպես ատելություն, անիծում եք մեր ողջ մնացած որդիներին, անվանելով մարդասպանների և ազգադավների զավակներ: Որ ողջ են մնացել, դա՞ է պատճառը: Մենակ այդպես կարելի է ենթադրել :

Խնդրում եմ ձեզ, վերջ տվեք և խաղաղվեք: Մենք պիտի ապրենք, արարենք, կյանքը շարունակվում է, կանգ առնելու նույնիսկ ժամանակ չունենք, սակայն պետք է նաև հանգիստ թողնենք մեր հերոսների շիրիմները, որ հոգիները խաղաղվեն, այլ ոչ թե որպես պատճառ օգտագործենք:

Հավատացեք, նրանք երկնքից հետևում են մեր յուրաքանչյուր քայլին: Մենք վառ ենք պահելու իրենց կյանքը զոհած մեր քաջ նահատակների հիշատակը, թե Եռաբլուր այցելելով և թե Հայաստանի Հրապարակում միջոցառումներ կազմակերպելով:

ԼՈՒՅՍ ԻՋՆԻ ԱՆՄԱՀ ՄԵՐ ՀԵՐՈՍ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՇԻՐԻՄՆԵՐԻՆ։

Оставьте комментарий