Ինչ-որ բան չոքեց Աղվան Հովսեփյանի դռան դեմը: Դեռ 2000-ականների սկզբին Աղվան Հովսեփյանին իրավացիորեն անվանում էին հայկական Վիշինսկի․

4rd.am-ը գրել է.

Ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Նա մեղադրվում է իր պաշտոնավարման տարիներին կաշառքի և նաև առանձնապես խոշոր չափերի հափշտակության ու փողերի լվացման մեջ:

Ամենախոխմը այն կլինի, եթե պարզվի, որ մեղադրանքները ներկայացվել են 1 մարդու ցուցմունքի հիման վրա: Քանի որ դա Աղվան Հովսեփյանի «ֆիշկեն» էր: Դեռ 2000-ականների սկզբին Աղվան Հովսեփյանին իրավացիորեն անվանում էին հայկական Վիշինսկի, քանի որ նա մեկը մեկին ընդօրինակել էր ստալինյան ռեպրեսիաների գլխավոր դահիճներից մեկի գործելաոճը: Այսինքն՝ մի մարդուց ցուցմունք էին կորզում եւ դրա հիման վրա հարյուրներով գործեր էին սարքում:

Թե ինչքան մարդու ճակատագիր է խեղվել Աղվան Հովսեփյանի գործունեությունից, չենք էլ կարող ասել: Հիմա ինչ-որ բան չոքեց իր դռանը: Որ ասենք՝ խիստ ուրախացած ենք նրա ձերբակալությունից, սուտ կլինի, քանի որ հիմա այլ ժամանակներ են, ավելի կարևոր խնդիրներ ու մարտահրավերներ ունենք, մեր պետականության գլխին վտանգ է կախված, ու Աղվան Հովսեփյանի նստել-չնստելն առանձնապես այդ խնդիրների լուծմանը չի նպաստում: Վնաս էլ չի տալիս:

Սակայն այսօր որևէ մեկի ձերբակալությունը երկրորդ պլան է մղվել: Բոլոր դեպքերում, Աղվան Հովսեփյանն էլ ժամանակ կունենա սեփական կաշվի վրա զգալու այն, ինչ տարիներով զգացել են իր կողմից բռնադատված մեր քաղաքացիները: Թող իմանա, թե ինչ բան է կալանքը, մեկուսարանը, խցակիցը, բալանդան:

Оставьте комментарий