Ուշադրություն, խարդախություն է

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը տարածել է ֆեյսբուքյան օգտատեր Վերոնիկա Բուռնուչյանի գրառումը՝ գրելով․ «Ուշադրություն, խարդախություն է Ոչ մի դեպքում տվյալներ մի փոխանցեք»։

Ֆեյսբուքյան օգտատեր Վերոնիկա Բուռնուչյանը գրել էր․ «Սիրելի ընկերներ, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել խարդախների մի խմբի վրա, ովքեր list.am-ի հայտարարությունները կարդալով կապվում են հայտարարատուի հետ ու փորձում քարտի տվյալները վերցնել, որի միջոցով քարտի միջի գումարը քաշում են։

Մեր մանկական նստատեղի համար լիստում հայտարարություն էի տեղադրել։ Մեկը whatsapp-ի միջոցով կապվեց հետս, իբր խիստ հետաքրքրված է այդ իրով։ «Գնորդը» ներկայացավ Սևանում բնակվող, այդ պատճառով գործարքը իբր պետք է հայփոստի առաքչի միջոցով իրականացվեր. իրենք գումարը փոխանցեին ու հայփոստից առաքիչը մոտենար, վերցներ քարսիթը։

նախապես անուն-ազգանուն հարցրեց, ըստ որի ինչ-որ ֆորմա լրացրեց ու հղումն ինձ ուղարկեց (ամենավերջին նկարը)։ Ուշադրություն դարձրեք հղմանը (https://haypost.payconfirms.cc/track/5782919739)։ Հայփոստի լոգոյով, հղումը նման հայփոստի հասցեին, բայց haypost.am չի։ Մեկ ուրիշը լիներ, խաբվելու հավանականությունը շատ մեծ կլիներ։

Ինչ-ինչ ծրագրի միջոցով պարզեցինք, որ IP-ն հայկական չէ։ Հեռախոսահամարն էլ ըստ երևույթին՝ չգրանցված համար է։ Քանի մենք էս ամեն ինչը պարզում էինք, տվյալ խարդախը անընդհատ զանգում ու գրում էր ինձ՝ հոգեբանական ճնշման ենթարկելով, որ ի վերջո, լրացնեմ այդ հղումը, քանի որ, ինչպես ինքն էր ասում. «Девушка, почему вы молчите, у меня жена уже вся на нервах, не понимаем в чем трудность»։

Ընդ որում, հղումը միայն որոշ ժամանակ է ակտիվ, հետո հայփոստի կայք է տանում։ Ու քանի որ ոչինչ անել հնարավոր չէ, մնում է ես ձեզ զգուշացնեմ, դուք՝ ձեր ծանոթներին։ Մի խաբնվեք նման խարդախներին»։

Оставьте комментарий