Քանի կա միլիարդատեր քոչը, Հայաստանը հանգիստ կյանք չի ունենա … Մայիս Սաֆարյան

Մայիս Սաֆարյանն իր էջում գրել է.

Հիշու՞մ եք ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ինչպիսի մթնոլորտ էր տիրում ՀՀ-ում։ Այո՛,տխուր էինք, սակայն միասնական։ Եվ դա այդքան հեռավոր, բայց նաև այդքան մոտ 2016 թվականին։

Ես այդ ժամանակ հարցրի իմ հարազատներից մեկին՝ տարբերություն կա՞։ Չէ, չմտածեք թե նա տաքսու վարորդ է, պարզապես իր գործն է էդպես՝ միշտ ֆռռալ ( կներես), իր օբյեկտներում՝ Երևանում։ Նա ասաց, չգիտեմ ինչ նկատի ունես, սակայն մարդիկ, ժողովուրդը ուրիշ են դարձել, իրար հանդեպ ավելի զիճող, հարգանքով, բարի են։

Բնականաբար դա այդպես էր, մենք մեզ գտանք 2016 թվականին, բնազդորեն վերադարառնալով 1988 թվականին, երբ ազգը ցանկանում էր մի բան՝ միասնականություն, միացում։ Սակայն ոչ, միայն նույն քոչի թերմացքով իրենց երեխաներին կերակրող, սնող ստրուկները, ստորներին դա ձեռք չէր տալիս ( ինչպես կարող է ռուսի սապոգը լիզողը չկատարել տիրոջ հրամանը) հարձակվեցին օրվա իշխանության վրա, Սերժին հանելով «տռաս»։

Զավեշտալի է, սակայն փաստ, նույն այդ ստոր ստրուկները, որոնց կարելի է պարզապես անվանել՝ մարմնավաճառներ, այնուհետև դարձան Սերժի փաստաբաններ, ժողովրդին պառակտող քարոզիչներ։

Այո, դա էդպես կլինի,։ Քանի կա միլիարդատեր քոչը, ՀՀ-ն հանգիստ կյանք չի ունենա։ Միշտ կան և կգտնվեն վիժվացքներ, որոնք մի արծաթով կծախեն իրենց խիղճն ու ընտանիքը, զավակներին և ծնողներին, որովհետև իրենց հետաքրքրում է միայն օրվա հաճույքը, գիշերային ակումբի մեջ անցկացրած մի քանի ժամը։

Դրանց չի էլ հետաքրքրի,որ շատերը կթքեն, մեղ ա՜ քեզ, Տեր Աստված, նրանց կերած հացի վրա…

Оставьте комментарий