Սեփական զավակին տանը պինդ պահած ու ուրիշի երեխու հաշվին հողերի վերադարձ պահանջող, բոլորին դավաճան համարող, բայց … Կարեն Մարգարյանի գրառումը

Կարեն Մարգարյանն իր էջում գրել է.

Բարի լույս՝ 1000-ավոր զոհված հերոսների համար լացող, սակայն Եռաբլուրի տեղը չիմացող, քաղաքական հայացքների համար միմյանց հայհոյանք տվող, եկեղեցիների կորստի համար համատարած սգոցող, սակայն կյանքում եկեղեցու մոտ մաքրելու համար մի հատ մոլախոտ չպոկած, սեփական զավակին տանը պինդ պահած և ուրիշի զավակի հաշվին հողերի վերադարձ պահանջող, բոլորին դավաճան համարող, սակայն հնարավորության ժամանակ միայն սեփական շահի մասին մտածող, Կապիտուլացիայի ամոթից գետինը մտնելու ուռացրած շրթունքներով, կիսատկլոր լուսանկարներով ստատուսներ գրող.

Նիվեքի վրա դրոշ դնող, հայրենասիրական երգեր լսող ու էդքան անհրաժեշտ մեքենան սահման չուղարկող, պատերազմի օրերին ռեստորանում ուրախ երաժշտության տակ չաղ ընկերներով նստած՝ կռվող տղու դիրքերից արած վիդեհումորները կապիկություն անվանող ,Հայրենիքը սահմանում չպահած և հրապարակներում հայրենիք պահանջող, Հարմար պահը օգտագործելով աթոռակռիվ տվող ապերներ ու քուրիկներ)) Ոնց եք՞։

Ցանկանում էի գրել լավ լինեք , սակայն հասկացա, որ էս մտածելակերպով դժվար էլ լավ լինեք Հայրենիքը յուրաքանչյուրս ենք, մեր խոսքով, պահվածքով և մտածելակերպով. Գիտեմ, որ շատ չեք լայքի տվյալ հրապարակումս, քանզի շատ մարդ իրեն կտեսնի գրածումս)))

Оставьте комментарий