Որևէ մեկի դժբախտությամբ երբևէ չեմ հրճվել, բայց … Քրիստինե Ապրեսյան

Քրիստինե Ապրեսյանը իր էջում գրում է.

Երբևէ չեմ հրճվել որևէ մեկի դժբախտությամբ, բայց… Տարիներ առաջ, աղվան հովսեփյանն, ունենալով անձնական խնդիրներ ամուսնուս հետ, որոշեց և վճիռ կայացրեց ազատազրկել լեգենդար հերոս՝ Գևորգ 4-րդին:

Այո՜, ինձ կանչելով գլխավոր դատախազություն՝ իր դռնպաչիկ մռութին մշտական կեղծ ժպիտը սփռելով՝ անմեղության կանխավարկածի վրա թքած ունենալով, սպառնшց, որ եթե ամուսնուս չհամոզեմ իր չարած մեղքը ընդունի, այնպես կանի, որ կոչնչացնի ընտանիքիս, որ տասներկու տարի և ոչ մի խազ ներքև:

Կոկորդումս խեղ դելով ցավս, ասացի՝ պարո՛ն Հովսեփյան, ամուսինս ի տարբերություն շատերի, լինելով զտարյուն ապարանցի, չեմ կարծում՝ չկատարած հանցանքն իր վրա վերցնի: Հաջորդող ցածր եւ ազդեցիկ տոնով. «Տիկի՛ն, դուք դուստր ունեք, մտածեք նրա մասին»:

Սպառնալից խոսքը սրտումս դաջված է: Ասեց ու արեց: 33 տարեկանում կnտրեց հոգիս ու թևերս, ունեզրկեց, սակայն երբեք չչարացա կյանքի ու մարդկանց հանդեպ: Պատվով և մենակ հաղթահարեցի բոլոր դժվարությունները, անքուն գիշերներում միայն աղոթում էի, որ առողջ լինի ազգի նվիրյալ հերոս Գևորգը, հավատում էի իմ հզոր Աստծուն, որ մի օր ընտանիքս նորից կհամալրվի, Փառք Աստծո, անգամ նույն կազմով 44 օր աներեր պահեցինք Քարվաճառը չար թշնամուց:

Այսօր ազգիս пճրագործ, բազում հանցшգործություններ կпծկող, մարդկանց շինծու մեղադրանքներով խпրտակող ստահակը պիտի լուսացնի մեկուսարաններում: Այդ տարիքում թող խաթարվի քո քունը, թող քո աչքերը ողողվեն աղի արցունի հոսքից, թող քո ընտանիքը զգա այն, ինչ ես ապրեցի տարիներ առաջ:

Оставьте комментарий