Վլադիմիր Պուտինի պատասխանը «Եկեք խաղաղ ապրենք» կրկնում է Ալիևի ծեծված քարոզչական թեզերը և ոչ մի կերպ չի կարող մեզ դուր գալ … Սարգիս Ծատուրյան

«Կարող է արդյոք Ռուսաստանի Դաշնությունը երաշխավորել ԼՂ-ի բնակիչների անվտանգությունը»։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից հարցնում է Բալաշիխայի աշակերտը՝ Երեմ Հարությունյանը։ Ափսոս, որ հարցը ուղիղ եթերի ժամանակ չի տրվել։ Հավանաբար, նախագահի աշխատակազմի պաշտոնյաները որոշել են հավելյալ անգամ ռիսկի չգնալ։

Երիտասարդը նախ շնորհակալություն է հայտնում ՌԴ-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտпւթյան կարգավորման համար (որը իրականում կարգավորված չէ), իսկ հետո միայն հարցնում է արցախցիների անվտանգությունը ապահովելու Ռուսաստանի Դաշնության ունակության վերաբերյալ ։

ՌԴ նախագահ Պուտինի պատասխանը «Եկեք խաղաղ ապրենք» կրկնում է Իլհամ Ալիևի ծեծված քարոզչական թեզերը որը ոչ մի կերպ չի կարող մեզ դուր գալ, քանզի նա պահում է ագրեսnրին, որը Բաքվի մինիսուլ տանատն է, այլ ոչ թե Արցախի ժողովուրդը ։ Մոսկվան նախկինի պես հրաժարվում է հրապարակավ խոսել Արցախի Հանրապետության կարգավիճակի մասին ։

Փոխարենը ՌԴ նախագահ Պուտինը մեզ պատմում է եռակողմ խմբի մասին, որն աշխատում է Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանները որոշելու ուղղությամբ ։ Այսինքն ՝ շարունակվում է միակողմանի (հայկական) դարպասի խաղը։

Ես ասում եմ նորից. Հայաստանի կառավարությունը պետք է շուտափույթ դադարեցնի Ադրբեջանի հետ «պետական սահմանի» մասին ցանկացած բանակցություններ մինչ նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Արցախի միջազգային-իրավական կարգավիճակի որոշումը։

Սկզբում, Ամերիկայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի միջնորդությամբ, պիտի կողմնորոշվել Արցախի կարգավիճակի հարցում, իսկ հետո մենակ ֆիքսել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանները ՝ հաշվի առնելով Արցախի Հանրապետության արդեն միջազգայնորեն ճանաչված սահմանները ։ Մնացածը պարզապես խաբեություն է, որը պետք է վճռականորեն մերժվի:

Оставьте комментарий