Այ թալանչիներ ու ավազակախմբի արբանյակներ․.. Սա է հա՞ ձեր հաղթանակի սիմվոլը ․.. Վիգեն Ծատրյան

Վիգեն Ծատրյանը գրում է. ՆՆՋԵՍ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ

Այ թալանչիներ և ավազակախմբի արբանյակներ….. Սա է հա՞ ձեր հաղթանակի սիմվոլը….. Տասը տարի քնել է, ննջել, և ննջելով էլ ինչ փաստաթուղթ ասես չի թողել բանակցային սեղանին իր համաձայնությամբ, կործանելով մեր Հայրենիքը:

Շարմազանով և մնացածներ. դուք այս նկարները տեսնելուց չե՞ք ամաչում: Այսինքն ի՞նչ եմ ասում, երևի դուք էլ շշուկով էիք խոսում, որ հանկարծ քունը չխան գարվի: Տասը տարի առաջ ննջեր խաղաղությամբ, մենք չէինք ունենա այսպիսի աղետալի կարգավիճակ:

Ի՞նչ հաղթանակի մասին եք խոսում, երբ որ ըստ պայմանավորվածության պետք է հանձնվեր թշնամուն 5+2 շրջանները, էլ չեմ ասում Մեղրու միջանցքի մասին: Երեսուն տարի մենք պարտվել ենք բանակցություններում: Մենք միայն մեկ հաղթանակ ենք ունեցել 92- 94թթ-ին, այն էլ դարձյալ ոչ ճիշտ բանակցությունների հետևանքով լիարժեք հաղթանակ չունեցանք, քանի որ մեր ազատագրած տարածքները թողեցիք որպես Ադրբեջանի ամբողջական մաս:

Այսօր էլ այդ սխալների հետևանքով վիճարկվում են Սյունիքի մեր ազատագրած տարածքները, Երևան — Կապան-Մեղրի միջպետական ռազմավարական ճանապարհի 21 կմ հատվածը, Շուռնուխի հարակից գյուղերը….

Դուք եք այս ամենի հեղինակը: էս ի՞նչ եք արել, ի՞նչ եք ցանել, որ պտուղները ոչ ուտվում է, ոչ էլ մարսվում։ Արածների և չարածների համար պատասխան պետք է տա ձեր «հերոսը» ու նաև այն 2 «հերոս» նախագահները: Դուք եք երկիրը հասցրել այս վիճակի ձեր թեթև ձեռքով, ինչու չէ նաև գիտակցաբար:

Դուք եք դա վաճանել ողջ հայությանը: Դուք եք մեր երկիրը հասցրել և տարել պարտադրված պատերազմի: Մեր հերոս նահատակների արյունը ձեր խղճին է….
Դուք սա չեք մարսելու….. ՀԱՅՐԵՆԱԴԱՎՆԵՐ…… ԱԶԳԱԴԱՎՆԵՐ….

Оставьте комментарий