Տարիներ հետո այս պատերազմի մասին կգրեն Հայոց պատմության դասագրքերում, չգիտեմ՝ ինչ վերնագրով, բայց գրելու են…

Այս պատերազմը տևել է ամսից ավել և դեռ շարունակվելու է, իսկ գրքում կգրեն ընդամենը 1-2 էջ… Մեր գալիք սերունդը կկարդա պատերազմի մասին: Երեխաների կեսը կսովորեն, կեսը կասեն, որ լավ չեն սովորել, կեսը կասեն` հաջորդ դասին կպատասխանեմ, կեսն էլ ուղղակի 2 կստանա՝ չhաuկանալnվ պահի լրջությունը…

Նրանք կմտածեն, որ դա ուղղակի հերթական դաս է, ինչպես մենք էինք մտածում մեր ժամանակներում՝ 100 տարի առաջ տեղի ունեցած պատերազմի մասին: Բայց նրանք երբեք չեն պատկերացնի, որ մենք պատերազմի մասին սովորել ենք առանց կարդալու, որ զգացել ենք պատերազմի gավը: Չեն hաuկանա, որ հոգեպես մաhաgել ենք ամեն մի զինվnրի ընտանիքի հետ… Ցավել ենք ամեն անգամ զnhվածների անունները կարդալուց ու ծանոթ անուն փնտրելուց:

Երբե՛ք… Երբեք չեմ ուզենա մեզնից հետո եկած սերունդը տեսնի այս ամենը նորից… Երբե՛ք:

Վահան Ազիբեկյանի ֆեյսբուքյան էջից:

Оставьте комментарий