Էս ալկաշի անունը իրոք չգիտեմ, կարդացել եմ, բայց մոռացել եմ, այսինքն էնքան չկա, որ հիշեմ էլ … Արմեն Հովհաննիսյան

Արմեն Հովհաննիսյանը գրում է.

Էս ալկաշի անունը իրոք չգիտեմ, կարդացել եմ, սակայն մոռացել եմ, այսինքն էնքան չկա, որ հիշեմ էլ։ Ասածս ինչա, հարգելի իրավապահ մարմիններ, սրան, էս՝ կեղծ անտաղանդ դերասանին շպրտեք ճաղավանդակից այն կողմ ի վերջո սա և իր նմանները շարունակում են ուղղակի ոտնահարել, ծաղրել և պախարակել պետական ինստիտուտներին։

Իսկ ակցիաների մասնակիցներին խորհուրդ կտամ, որ գոնե էն գիժ գեւորին, սրան և մի շարք կլոունների, որոնց համար հերթական կեղտոտ ծրագրեր իրագործելու հարթակ է, պարզապես մաքրեք ձեր շարքերից։

Մի՛ թողեք ընդդիմության կամակատար, ծաղրածուներին և ռոբաքոչական կլանին խաղան շատ նուրբ հույզերի վրա։ Դեռ շատ թարմ է, երբ ռոբաքոչական, գեւորամիշիկական պետականաքանդները ամիսներ շարունակ ուղղակի ապակայունացնելու փորձեր էին անում երկրում, հաշվի չառնելով մեր ՍՈՒԳԸ, բեմահարթակներից քեֆ ուրախություն էին կազմակերպում, խաթարում էին անդդորն ու ոտնահարում էն կարեւոր արժանիքները, որի համար էսօր ՏՂԵՐՔԸ ՉԿԱՆ.

Սեպտեմբերի 21-ը, որպես մեր ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ օր պիտի՛ նշվի, պիտի՛ տղերքի հիշատակը վառ պահվի։ Հերոս տղերքի, ռազմագերիների, անհետ կորածների հարգարժան և շատ սիրելի հարազատներ, միաժամանակ խոնարհվելով եւ ներողություն խնդրելով ձեզնից, ուղղակի հորդորում եմ, ամսի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության օրը ոչ մի սադրիչ, խափանող եւ այլ ակցիաներ մի կազմակերպեք։

Հավատացեք դրանով միայն ավելի շատ եք վնաս հասցնում հենց էդ նույն տղերքին, ովքեր էս պահին թշ նամու մոտ են, դրանով թշնամուն հնարավորություն եք տալիս ավել անգամ հոխորտալու։ Ոչ մի տոնական և գունագեղ միջոցառում չի լինելու։

Համոզված եմ՝ միջոցառման ավարտից հետո միմիայն հիացած եք մնալու հիշատակի՝ հուշ երեկոյի բարձր մակարդակի կազմակերպվածությունից։

ՏՂԵՐՔԸ ԲԱՐՁՈՒՆՔՈՒՄ ԵՆ ՏՂԵՐՔՆ ԷԼ ՉԿԱՆ… ՀԱՐԳԵՆՔ ՆՐԱՆՑ ՀԻՇԱՏԱԿՆ ՈՒ ՊԱՀՊԱՆԵՆՔ ԱՐՅԱՆ ԳՆՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՆՑ ԿԵՂԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻԱԿՆԵՐԻ.

Оставьте комментарий