Ադրբեջանը վերադարձրել է Գորիս-Որոտան ճանապարհին մայրուղուց շեղված Քասախի երկու բնակիչներին. ԱԱԾ

Սեպտեմբերի 19-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել  Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ժամը 23:45-ին ադրբեջանական կողմը վերադարձրել է վերոհիշյալ անձանց:

Оставьте комментарий