Արցախյան առաջին պատերազում շուրջ 6000 զոհ ենք տվել, բայց ոչ մի տարի չի անտեսվել անկախության տոնը … Արցախցի Թամար Հայրապետյանի պատասխանը անկախության տոնը չնշելուն

Թամար Հայրապետյանն իր էջում գրել է.

2019 թվական ԱՐՑԱԽԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ. Այժմ էլ սուգ պահելու պատրվակի տակ է քարկոծվում ամենաթանկը՝ մեր Անկախությունը:

Այսօր անկախության տոնը էն տոնը չէ, որ ազգագրագետները բնութագրում են որպես առօրյա կյանքից դուրս գալու ու տոնական կյանքով ապրելու առիթ: Անկախության տոնը նշելը մասնավորապես այսօր արժանապատվության հարց է:

Արցախյան առաջին պատերազում մենք շուրջ վեց հազար զոհ ենք տվել, նաև վիրավորներ ու անհայտ կորածներ, սակայն ոչ մի տարի չի անտեսվել անկախության տոնը, քանի որ այդ օրը մեր բոլոր ժամանակների հերոսների թափած արյան արժևորման օրն է, անկախ նրանից պաերազմում հաղթե՞լ ես, թե պարտվել:

Ինձ չեք կարող մեղադրել, թե ձայնս տաք տեղից է գալիս: Ցավոք, ես գիտեմ Անկախության գինը…

Оставьте комментарий