Եթե նույնիսկ ՀՀ-ի տարածքում կան թուրքիայի քաղաքացիներ, ապա ես էդտեղ անօրինական ոչինչ չեմ տեսնում … Հայկ Թորոյան

Հայկ Թորոյանը գրում է.

Ոստիկանապետը ինչա՞ մտածում։ 1 ժամ առաջ Երևանի կենտրոնում՝ Հրապարակում, ընդդիմադիր որոշ վիժվածքներ պրովոկացիա անելով փորձում են բարդակի վերածել երկիրը և խոչընդոտել տուրիզմի զարգացմանը։

Այդ ընդդիմադիր մի քանի թափթփուկներ հեռախոսները վիդեո միացրած վրա էին հասնում օտարերկրյա քաղաքացիներին և բղավելով պահանջում, որ նրանք իրենց անձնագիրները ցույց տան` անվանելով նրանց թուրքեր, նույնիսկ այդ օտարերկրա քաղաքացիները շշմած անգլերենով սրանց ասում էին՝ չենք հասկանում ի՞նչ եք ասում, ու էս վիժվածքները նկարելով և բղավելով նրանց անվանում էին, թուրքեր։

Բայց ցավը նա է, որ տարածքի ոստիկանները էշի ականջին քնած լինելով էդ ընդդիմադիրների նկատմամբ ոչ մի պատժիչ միջոցներ չկիրառեցին։

Հ.Գ. Եթե նույնիսկ ՀՀ-ի տարածքում կան թուրքիայի քաղաքացիներ, ապա ես էդտեղ անօրինական ոչինչ չեմ տեսնում, հայաստանի բոլոր ժամանակահատվածներում միշտ էլ Հայաստան Թուրքիա օդային ճանապարհը բաց է եղել։

Նույնիսկ ավելին ասեմ, որ ցամաքային ճանապարհով Հայ առևտրականները միշտ էլ Վրաստանով թուրքիա գնացել, եկել են, և մի մոռացեք, որ թուրքիայում 100 հազարներով հայեր կան, ուղեղներդ աշխատացրեք ու էդ պիցցայի դոզայի տակից դուրս եկեք, ձեզ պատվաբեր աշխատանք գտեք, և հասկացեք, որ նման կեցվածքով ուղիղ վան դալիզմի եք վերածում երկիրը առանց մտածելու, թե ինչ հետևանքներ կարող է դա ունենալ։

Չհասկանալով, որ դա աղետալի կլինի թուրքիայում ապրող յուրաքանչյուր հայի համար, և մինչ օրս ՌԴ-ում և Եվրոպական մի շարք երկրներում ապրող հայ առևտրականներ հայկական անձնագրերով մեկնում են թուրքիա ու զբաղվում առևտրով։

Ուշքի եկեք այ վիժվածքներ, ձեր ու ձեր տերերի անձնագրերը, որ բացենք, երևի կտեսնենք տարին քանի անգամ եք Անթալիաներում վայիվատ արել, էլ չասեմ, որ այ խամաճիկներ, ի հակառակ ձեր տերերի հագած բռենդավոր հագուստների` ձեր հագի շորերը լրիվ թուրքականա։

Հ.Գ. Այս ամենը հատուկ է արվում, որպեսզի իրականությունից կտրված հասարակությանը մանիպուլացնեն, թե բա Երևանում թուրքեր կան։

Оставьте комментарий