Պատրա՞ստ էինք արդյոք 10.000 զոհ եւ 25.000 վիրավոր ունենալ, բայց ավարտը հաղթանակը լիներ … Գեղամ Օհանյանի կարևոր հարցադրումները

Գեղամ Օհանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է՝

1. Պատրա՞ստ էինք արդյոք 4 հազար զոհ եւ 12 հազար վիրավոր ունենալու փոխարեն ունենայինք 10 հազար զոհ եւ 25 հազար վիրավոր, սակայն ավարտը հաղթանակը լիներ։

2. Պատրա՞ստ էինք արդյոք առանց կռվի հանձնել հողերը ու զոհ չունենալ։ 3. Պատրա՞ստ ենք արդյոք մարսել մեր այս պարտությունը, թե՞ պատրաստվում ենք նոր պատերազմի արդեն։ 4. Մենք մեր երջանկությունը գտնում ենք հզոր պետություն կերտելու և նրանում ապրելու մեջ, թե՞ անձնական, ընտանեկան բարօրությունը առավել գերադասելի է մեր համար և մենք պատրաստ ենք հեռանալ։

Նման հարցեր չենք քննարկում չէ՞, քանզի սրանք բարդ հարցեր են, ավելի լավ է խորհենք, թե ով է իր քամակը հասցնելու գերագույն աթոռին։ Ջուր ենք ծեծում ժողովուրդ ջան, նորից տաշտակի առաջ ենք կանգնելու, քանի որ անլուրջ ենք…

Հ.Գ. Էս հարցերին ձեր մեջ պատասխանելուց առաջ, հիշե՛ք, որ էն չորս հազար տղերքը, որ կյանք դրեցին հանուն մեր բարօրության, վերևից կարդում են ձեր բոլոր անձայն մտքերը։

Оставьте комментарий