Այս պատերազմը անկազմակերպ էր, բացի այդ ղարաբաղցիները չկռվեցին․ ազատամարտիկ

«Հատուկ գնդի» բոլոր մարտիկները 44-օրյա պատերազմում գեներալ Գագիկ Մելքոնյանի գլխավորությամբ մեր դիրքերում մնացել ենք մինչև վերջ, պարտություն չենք տեսել: Այս մասին «Եռաբլուր» պանթեոնում, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը:

«Քարվաճառում մենք ոչ մի խնդիր չունեինք, իսկ ճակատի որոշ հատվածներից բացասական բաներ էինք լսում, որ սպաները փախչում էին կամ մարդկանց բերում էին այնպիսի տեղեր, որտեղ իրենք չէին իմանում տեղանքը: Եթե մարդը չգիտի տեղանքը, ի՞նչ կարող է անել: Մի խոսքով, անկազմակերպ էր, խառնաշփոթ էր:

Բացի այդ, ղարաբաղիցները չկռվեցին: Որովհետև, եթե առաջին պատերազմի ժամանակ 28 հազարի կարգի ղարաբաղցի է կռվել, այս անգամ նրանք համարյա չկռվեցին: Բոլորը լայնամասշտաբ ձևով փախչում էին: Ամսի 7-ին Ստեփանակերտը էվակուացնում էին: Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ի հայտարարությանը, իշխանությունը գիտի՝ ճիշտ է արել, թե սխալ: Եթե տեսնում էին, որ կոտորվում են ջահել երեխեքը, սպաները փախչում էին, ի՞նչ անեին»,-ասաց նա:Անդրադառնալով Թուրքիայի նախագահի հայտարարությանը, որ Վրաստանի վարչապետն իրեն է փոխանցել Նիկոլ Փաշինյանի՝ իր հետ հանդիպելու առաջարկը, Առաքելյանն ասաց. «Էրդողանի հետ հանդիպելու շատ ավելի կարճ ճանապարհ կա, ասենք Պուտինը, մեծ տերությունների ղեկավարները:

Ինչո՞ւ Վրաստանի վարչապետի միջոցով: Ես չգիտեմ՝ սա իրականություն է, թե հերթական ստոր քայլերն են»:

Оставьте комментарий