Հայրենիքի փրկության շարժման մասնակից, «Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանը, որը սպիտակ վրաններով և կողմնակիցներով էր ապահովում ՀՓՇ-ին, իսկ նախընտրական շրջանում Ռոբերտ Քոչարյանի համար աջակիցներ էր ապահովում, օրերս այնպիսի շքեղ ծնունդ է արել ռուսական էստրադայի աստղերի մասնակցությամբ, որ կարող էր խամրեցնել մի շարք միջոցառումներ Հայաստանում։

«Դվին» հյուրանոցի սեփականատերը որոշել է 55-ամյակը անկրկնելի դարձնել ու հատուկ այդ նպատակով հրավիրել ռուսական գերթանկարժեք աստղերի՝ Բաստային, Ֆիլիպ Կիրկորովին, Վերա Բրեժնևային, Յուլիա Զիվերտին, Լեոնիդ Յակուբովիչին։ Ինչպես նաև՝ մի շարք հայ աստղերի՝ Սոնայի, Արա Մարտիրոսյանի, Սարոյի և այլն։
Նշենք, որ քաղաքական կուսակցություն հիմնած Թովմասյանը ժամանակ առ ժամանակ լալահառաչ ելույթներ է ունենում և հիշում հայրենիքի ցավը։