Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել անկախության տոնի առթիվ: Ներկայացնենք հատված այդ ուղերձից:
«Անկախության սերնդի ներկայացուցիչների մի մասը հանուն հայրենիքի նահատակվեց, մի մասն ավարտեց երկրային կյանքը` պետականաշինության ճանապարհին իր մեծ ներդրումն ունենալով, իսկ ողջ մնացած և այդ գաղափարը սրբորեն կրող մի մասն էլ այսօր հալածվում ու հետապնդվում է գործող ապազգային իշխանությունների կողմից»:
«ՉԻ». Հետաքրքիր է՝ բացի իրենից է՞լ ում նկատի ունի: Ո՞նց են համարձակվել երկրի նախկին ղեկավարին, պատերազմի հաղթանակի և անկախության սիմվոլներից մեկին մեղադրել դիզվառելիք յուրացնելու մեջ:
Գուցե նկատի ունի եղբայրների՞ն, որոնց անհամար գույքերի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Կարող է վարորդ Վաչոյի՞ն նկատի ունի: Հենց նեղն են ընկնում, հիշում են այդ մարդուն և հերթական մի քանի միլիոնն են պոկում:
Օրինակ՝ նշված խմբի մեջ մտնո՞ւմ է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, թե՞ ոչ: Պետք է, որ մտնի. մարդը տարիներ շարունակ սրբորեն պահում էր Հայաստանի սահմանները, չէր թողնում, որ առանց մաքսատուրք վճարելու երկիր ապրանք մտցնեն: Հերոսությունը հո պոզով-պոչով չի՞ լինում:

Հաստատ ցանկում կլինի նաև Աղվան Գառնիկիչը: Մարդը տարիներ շարունակ պայքարում էր պետության թշնամիների դեմ, իսկ այսօր հալածվում է մի քանի միլիարդ դրամ յուրացնելու մեջ: Փոխարենը մեծարեն, որ այդքան տարիներ եղել է օրինականության համար պայքարի ամենավտանգավոր խրամատում, տարել փակել են:
Հ.Գ. Իսկ այ Մանվել Գրիգորյանի անունը չփորձեք տալ, որովհետև եթե այդքան սկզբունքային էիք, հավանություն չտայիք նրան կալանավորելու դատախազի միջնորդությանը: Թե՞ այն ժամանակ խեղճացած էիք և կապիտուլյացիայի ենթարկվեցիք ձեր ասած ապազգային իշխանությունների կողմից:
Все так и есть. Хотя, это маленькая часть из большого клана.