Մենք պարտվել ենք պատերազմում, ոչ թե անկախությունն ենք կորցրել … Տիգրան Հակոբյան

Տիգրան Հակոբյանը գրում է.

Մենք պարտվել ենք պատերազմում, ոչ թե անկախությունն ենք կորցրել։ Ուրեմն, պիտի տոնենք Սեպտեմբերի 21-ը։ Մենք փառապանծ հաղթանակ էինք գրանցել անկախության շնորհիվ։ Մենք ամոթալի պարտություն ենք կրել երկար տարիներ անկախությունը արհամարհելու պատճառով։

Պատերազմի, հաղթանակի, արժանապատվության տարիները «մութ ու ցուրտ» անվանելով։ Զրկանքներ տարած եւ հաղթանակած ժողովրդին կnղոպտելով, հույսից կտրելով, նրա հաշվին հարստանալով, հետո էլ մարդկանց «ժեխ» անվանելով։

Կվերականգնենք հավատը անկախ պետականության եւ նրա քաղաքացու նկատմամբ, կթարգենք բայղուշությունը, կկառավարենք մեր վախերը, հրաժեշտ կտանք ատելությանը ու հաստատ նոր հաղթանակներ կունենանք։

Իրեն Հայաստանի քաղաքացի համարողը այսօր նշելու է այդ Մեծ Տոնը, անպայման նշելու է․․ Կեցցե Հայաստանը! Շնորհավոր Անկախության տոնը։

Оставьте комментарий