Իրանում քննարկում են Ադրբեջանի դեմ հնարավոր պատերազմի պարագայում առաջին գործողությունները․

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Պարսկալեզու որոշ հրապարակումներում քննարկվում է Ադրբեջանի դեմ հնարավոր պատերազմի պարագայում Իրանի գործողությունների սցենարը՝ Բաքվին Թուրքիայի և Պակիստանի աջակցության պայմաններում։

Ըստ այդմ, իրանական կողմի առաջին գործողությունները միտված են լինելու Ատրպատականից հրթիռային գերճշգրիտ հարվածներnվ ադրբեջանական օդանավակայանները շարքից դուրս բերելուն, ինչը կզրկի Թուրքիային և Պակիստանին օդային ճանապարհով Բաքվին ռազմական օժանդակություն տրամադրելուց։

Այնպես որ բռնազավթված Վարանդայում դեռևս չկառուցված Բաքվի բռնապետի օդնավակայանն արդեն իսկ իրանական հրթիռների պոտենցիալ թիրախ է։

Оставьте комментарий