Նիկոլ Փաշինյանը անում է այն, ինչ կարnղանում է, ինչին nւնակ է, բայց կա մի բան, nրը hաստատ լավ է անում… Ռեժիսոր Հրանտ Վարդանյանի ուշագրավ գրառումը

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը գրառում է կատարել. «ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԲԱՂՆԻՔ

Ինձ չի հետաքրքրում, թե պետության ղեկին, ով կնստի, որ գեղի տղեն, որ քուչից, կամ, որ երկրամասից կընտրենք, ում կվստահենք այդ սարսափելի աթոռը: Ես ուզում եմ ,որ գա մի օր՝ երբ երկրի ղեկին նստածի խոսքը չլսենք, որ շատերը նույնիսկ անունը շփոթեն և չիմանան, սակայն որ փողոցում քայլելիս, կամ սրճարանում տեսնենք, մոտենանք ջերմ խոսենք:

Ազգին հարկավոր է, ոչ թե լսել ղեկավարի ճառերը և զեկույցները, որը բոլշևիզմ եմ համարում, այլ տեսնել, սեփական մաշկի վրա զգալ նրա կատարած գործերը:

Նիկոլ Փաշինյանը անում է այն ինչ կարողանում է, ինչին ունակ է, սակայն կա մի բան, որը հաստատ լավ է անում և պիտի անի, չգիտեմ մտածված թե ոչ՝ նա ամեն բան թողել է, որ երևա, որ տեսնենք առանց դիմակների, նույնիսկ ինքն իրեն է նման կերպ վերաբերվում: Մեր երկիրը և ժողովուրդը՝ նոր չէ հիվանդացել:

Մեր երկիրը և հայ մարդը դարավոր հիվանդություններից է խեղճացել և մտել սրա նրա տակ: Կարծում եմ հիվանդությունները սկսվում են բուժվել երբ գիտենք դրա շուրջ, իսկ թաքնված հիվանդությունները հանկարածակի կյանքից հեռացման են մի օր բերում: Այն ինչն այսօր տեղի է ունենում, մենք կհասկանանք որոշ ժամանակ հետո, ես համոզված եմ, որ լավ տեղ ենք դուրս գալու, որ լավ է լինելու:

Կարծում եմ, որ մեզ հիմա՝ հենց Նիկոլ էր պետք այնպիսին ինչպիսին կա: Վերջ Ի վերջո ժողովուդը նրան ընտրեց 4 տարով: Նիկոլի լինելն այսօր՝բոլորիդ շանս ու առավելոթյուն է տալիս, պատրաստվելու նոր ընտրություններին:

Նիկոլիզմը մի նոր հնարավորություն է, որ կուտակված կեղտը դուրս գա, որ պետությունը չկործանվի փթախտից, սուտ լոզունգներից, սուտ մշակույթից, սուտ բարեպաշտություններից, ստված արվեստից, կեղծ դպրոցից: Վերջապես հույս կա որ սուտը և շինծու գաղափարներից կմաքրվենք, կմաղվենք և տակը կմնա իրականությունն ու իսկականը, միքիչ ավելի խորն է կատարվելիքը քան երևում է:

Մենք հազրամյակներ եկել և չենք կործանվել ու չենք կործանվի, յուրաքանչյուր, բան նոր է սկսվում՝ ՑԱՎԵՐԻՆ դիմանալ է անհրաժեշտ ՙՈՐ ԾՆՎԻ ՆՈՐԸ: Հազարամյակների ընթացքում, հազար ու մի ցավ հազար ու մի հիվանդություն ենք կուտակել, օտարապաշտացել և խորդացել՝ դրանցից մաքրվելու համար համազգային մեծ ԲԱՂՆԻՔ է հարկավոր մեզ»:

1 комментарий к “Նիկոլ Փաշինյանը անում է այն, ինչ կարnղանում է, ինչին nւնակ է, բայց կա մի բան, nրը hաստատ լավ է անում… Ռեժիսոր Հրանտ Վարդանյանի ուշագրավ գրառումը”

  1. Уважаемый Грант Варданян, я полностью согласен с вами. Однако, беда в том, что основной враг Армении, сами армяне. Так было всегда. Это не вина, а беда нашего народа. Сегодня, сейчас, ведется расследования 240 уголовных дел, против коррупции. Бывшим руководителям, которые расхищали и обищали народ, ни почем Армения и Арцах. Их задача, уничтожить эти дела, которые возбуждены против них.

    Ответить

Оставьте комментарий