Ոչինչ չեք արել, նստել եք թախտին, սպասել բախտին, եկել պարտվել եք, հիմա ասում եք՝ հիշո՞ւմ եք, ես ասել էի … Սամվել Բաբայանի դիպուկ պատասխանը Լևոն Տեր-Պետրոսյանին

«Այժմ կարելի է հետ գնալ ու ասել՝ ես ճիշտ էի էն ժամանակ, իսկ ես ասում եմ՝ ոչ, երկու կողմն էլ սխալ է»։ Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, ըստ որի՝ մենք պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ «ոչմիթիզականության» ուղեգիծ ընտրելը:

Նրա խոսքով` Եթե զենքը գնվեր, բանակը պատրաստվեր, այս վիճակը չէր լինի. «Ոչ մի բան չեք արել, նստել եք թախտին, սպասել բախտին, եկել պարտվել եք, հիմա ասում եք՝ հիշո՞ւմ եք, ես ասել էի, ես ճիշտ էի: Էդպես ես էլ կարող եմ շատ բան ասել: Դա հարցի պատասխան չի բայց:

Ես էլ առաջին նախագահին հարգելով ասում եմ՝ պարոն նախագահ, 1992 թվականին ողջ ազգով, ընդդիմությունն էլ հետը, քեզ ասում էին, որ դու Շահումյան, Մարտակերտ այդ տարածքները պայմանավորվել ես հանձնել: Հավատայի՞նք: Ինչո՞ւ, քանի որի չէինք կարողանում կռվեինք, պատրաստ չէինք, ջոկատներ էինք կռվացնում:

Հենց փոխեցինք իրավիճակը, զարգացանք, գնացինք առաջ, բոլորն ասեցին՝ հաղթած նախագահ, սակայն մոռանալով իրականությունը: Հիմա էլ է նույնը: Եթե չեք կարողացել կազմակերպել, չեք կարողացել այդ խնդիրը լուծել, բերաններդ փակեք, ատամներդ սեղմեք, պատրաստվի քո բանակը, քո երկիրը պաշտպանելու համար: Ավելորդ խոսակցությունն անիմաստ է»։

Оставьте комментарий