Այո, սրանց համար որքան վատ էնքան լավ ․․․ Գագիկ Հովհաննիսյան

Թշնամին մի քանի կմ մխրճված է մեր սուրբ հողի մեջ, իսկ ղարբաղյան կլանի ընդդիմադիր կոչվածները հոխորտում են փողոցային պայքարով։

Թշնամու դեմ համախմբվելու միահամուռ հանդես գալու առջարկություններով հանդես գալու փոխարեն, պառակտման կոչերով են հանդես գալիս։ Նրանց քայլերը ինձ համոզում են, որ նրանց համար ազգ, ժողովուրդ, հայրենիք, պետություն չկա, սրբություն չկա։

Սրանց գերագույն գլխավոր նպատակը Նիկոլից աթոռը խլելն ու այն իրենց շահերին ծառայացնելն է։ Նրանք ուրախանում են թուրքի հաջողություններով և արթնանում թուրքի մեր նկատմամբ նոր հաջողություններ լսելու ակնկալիքով։

Ասենք՝ էրդողանի վերջին հայտարարությամբ։ Այո, սրանց համար որքան վատ էնքան լավ։

Գագիկ Հովհաննիսյան

Оставьте комментарий