Այս պատմությունը հիշեցի, երբ կարդացի Սերժ Ազատի՝ սեպտեմբերի 21-ի գրառումը … Ռեգինա Պրազյան

Ռեգինա Պրազյանը գրում է.

2009 թվականին, երբ աղջկադ քթի պլաստիկ վիրահատությունը Մուրացանի զինվորական հոսպիտալում անցկացրեց էն կյաժ, թմբլիկ, գանգուր մազերով ու մեծ քթով բժիշկը, այ այդ ժամանակ հոսպիտալը ամբողջությամբ փակել էիք ու ոչ մի զինվոր այդ օրերին չէր կարողանում իրեն հասանելիք բժշկական օգնությունը ստանալ պարոն Սերժ Ազատի։

Նույնը տեղի էր ունենում, երբ նույն բժշկի մոտ վիրահատվում էին հայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչները, որոնք հաճախ էին սողում ձեր ընտանիքի անդամների ոտքերի տակ, համբուրում ձեր ձեռքերը մինչև թևատակ ու ընդունում այնպիսի դիրք, որը որ կամասուտրայում չէր կրկնվի։

Այս պատմությունը հիշեցի, երբ կարդացի վերոնշյալ անձի սեպտեմբերի 21-ի գրառումը։ Կեղծիքով և ցինիզմով հագեցած բոցաշունչ գրառումը պարունակում էր մեղադրանքների և վիրավորանքների մի փունջ, որը որ ուղղված էր ներկայիս իշխանություններին և նրանց համակիներին։

Այսինքն իմ երկրի երբեմնի նախագահը իրեն իրավունք է վերապահել վիրավորել ի՞նձ։ Այսինքն ժամանակին իմ ընտանիքի անդամների հանդեպ իրականացված հետապնդпւմները, մեր տան խուզարկությունը մարտիմեկյան սկավառակ փնտրելիս, եթե մարսել եմ, ապա այդ փոշու հանդեպ յուրահատուկ սեր տածած և օդերով սավառնած սրիկային թվում է, թե էլի՞ լռություն է լինելու։

Պարոն Սերժ Ազատի թոթափիր քեզ և վերադարձիր իրականություն։ Երբ ասում ես, թե. » Նրանք զազրելի արշավ սկսեցին ազգային պետության և հայոց ինքնության պահպանման համար կարևոր բաղադրիչների` լեզվի, եկեղեցու, հայոց պատմության, հայ ընտանիքի դեմ, թշնամուն հոժարակամ ներս թողեցին անկախ պետության սահմաններից ներս` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ամեն օր ենթարկելով ստпրացումների ու նվաստացումների՝ թշնամու և հենց իրենց` գործող վարչախմբի կողմից։»……

Ապա պարտավոր եմ հուշել, որ լեզվի դեմ արշավը սկսվել էր դեռ քեզանից առաջ, երբ երկրի նախագահ դարձավ Մեսրոպյան տառերի թշնամի և Աստվածաշնչից մահու չափ սարսափող, իսկ Տերունական աղոթքը այդպես էլ անգիր չարած Ռոբերտը Քոչարյանը։

Շարունակեցիր դու, երբ հայերենի իմացությունդ այնքան կաղ էր, որ ամոթխած էինք դիտում հայալեզու բոլոր Հարցազրույցներդ կմկմոցով հագեցած։ Երբ քո նմանի օրոք կրթության և գիտության նախարար է նշանակվում կրթական պրոցեսը հիմնովին տшպալած ԱշոԾյան Արմենը։

Երբ երկրիդ մշակույթի վերելքը Իմ մեծ, չաղ, հայկական հարսանիքի փարթամ Դիաննային և ռեստորանային մի շարք երգիչներին մի շարք շքանշաններով պարգևատրելով էր պայմանավորված։

Այդ քո ասած զազրելի արշավը եկեղեցու դեմ սկսվեց այն ժամանակ, երբ երկրի ղեկավարը մուսուլման էր, ողջ հոգով ու սրտով, իսկ կաթողիկոսը կրում էր Գարեգին Բ անունը, որը սեպտեմբերի 21-ին այդքան ուժ չգտավ իր մեջ իր մեղսավոր հոգուն կուլ տված հաստափոր մարմինը դեպի հրապարակ քարշ տալու։

Հայոց պատմության դեմ արշավն էլ դե սկսեցիք դուք, մինչև 2018թ. ձեր նմանների ներկայությունը մեր պատմության ամենաամпթալի էջերում ապահովելով։ Հայ ընտանիքի դեմ արշավը սկսվեց նախորդիդ օրոք և քո օրոք Ավետիսյանների ընտանիքի սպшնությամբ։ Ավելի քան վստահ եմ, որ այդ իրադարձությունը և ՊՊԾ գնդի գրшվումը քո սցենարի մի մասն էին կազմում։ Երկրում նմանօրինակ իրավիճակ ստեղծելով հետաձգվում էր հողերը հանձնելու խոստման իրականացումը։

Թշնամուն հոժարակամ ներս թողնելն էլ դու կիմանաս, թե դա ինչ է։ Ամեն մեկը չէ, որ կհրամայի տանկերը առանց վառելանյութի թողնել խոստացած արդյունքին հասնելու համար։ Իսկ ՀՀ քաղաքացիներին ստпրացումների և նվшստացումների ենթարկելու մասին է խոսում մի անձնավորություն, որը որ միշտ կանգնած է եղել իր թվարկած այդ իրադարձությունների հետևում։

Մի մարդ ում մերժեցին հենց դրա համար և մի մարդ, որը վաղ թե ուշ պատասխանատվության է ենթարկվելու հայ ժողովրդին այդ չափ չսիրելու համար!!!

#Սերժի_համար_էլ_ստատուս_չգրես_Ավետ_ջան

Оставьте комментарий