Ժիրայր Սէֆիլեան — Մի հարց ունեմ Ձեզ։ Նախ, ի՞նչպիսի ապագա պետք է դո՛ւք ստեղծեք հայ հասարակության համար … Արո Սուքիասյան

Արո Սուքիասյանը գրում է.

Ժիրայր Սէֆիլեան — Մի հարց ունեմ Ձեզ։ Նախ, ի՞նչպիսի ապագա պետք է դո՛ւք ստեղծեք հայ հասարակության համար… ախր դո՛ւք ինքներդ չունեք այն ապագան, որը խոստանում եք ժողովրդին, դո՛ւք չունեք օրակարգ, ձեր մեջ վրեժխնդրությունը առաջին հորիզոնականում է, դո՛ւք ինչի՞ մասին եք խոսում։

Ի՞նչ փրկության մասին եք խոսում, ու վերջապես դո՛ւք մեզ ումի՞ց եք ուզում փրկել, մեր իսկ ընտրած ղեկավարի՞ց, դո՛ւք նույն խոսքերն եք ասում ինչը ասում էր կարիճ ռոբը, բայց թե’ վերջում ինչ եղավ բոլորս ականատես եղանք։

Հիշե՛ք ժողովրդավարության դեմ խաղ չկա, և դա երկու անգամ ապացուցվեց, ժողովուրդը ընտրեց ժողովրդավարությունը իսկ դա հենց Նիկոլ Փաշինյանն է։

Ես ձեզ խորհուրդ եմ տալիս գնալ ավելի օգտակար գործնեությամբ զբաղվել, օրինակ հողագործությամբ, անասնապահությամբ, շինարարությամբ, վստահ եմ դրանք ձեզ մոտ ավելի լավ կստացվի քան թե’ քաղաքականությունը։

Оставьте комментарий