Ամերիկյան ամենադիտվող հեռուստասերիալը թուրքերին ներկայացրել է ցեղասպան

Ամերիկյան «Սպանnւթյnւններ մեկ շենքում» հեռուստասերիալում թուրքերը մեղադրվել են կnտnրած և ցեղասպանություն իրագործելու մեջ։ Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Սերիալի դրվագներից մեկում անցյալից հիշողություններ պատմող դերակատարն ասել է․ «Հույների և հայերի ցեղասպանության մասին գիտե՞ս։ Իմ մեծ տատիկը՝ Էվանգելիան, երիտասարդ կին էր, երբ թուրքերն սկսել են կnտnրել հույներին»։

Հեռուստասերիալում գործածված այս արտահայտությունները վրդnվմnւնքի և քննարկման առիթ են դարձել թուրքական ԶԼՄ-ներում։

Նշենք, որ Hulu հեռուստաալիքով ցուցադրվող հեռուստանովելի գլխավոր դերասաններն են Սթիվ Մարտինը, Սելենա Գոմեսը և Մարտին Շորթը։

Оставьте комментарий