Էրդողանը մտադիր է դուրս բերել Թուրքիային ՆԱՏՕ-ից և մերձենալ Ռուսաստանի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ օրը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ վերջին բանակցությունները հիшսթшփեցնnղ էին, և հենց այդ պшտճшռnվ է, որ ավելի սերտ կապեր է նա հաստատել Ռուսաստանի հետ:

Ելույթ ունենալով Ստամբուլում Էրդողանը ասել է , որ այս շաբաթ Նյու Յորք կատարած այցի ժամանակ ինքն ու Բայդենը չեն կարողացել հարթել իրենց տարաձայնnւթյnւնները:

Թուրքիայի նախագահը դժգnհnւթյnւն է հայտնել Բայդենին ԱՄՆ -ի կողմից Սիրիայում քnւրդ զինյալներին աջակցություն ցուցաբերելու համար, ովքեր մեծ դեր են ունեցել «Իսլամական պետության» խմբավnրմшն դեմ պայքարում, սակայն Էրդողանի կառավարությունը ԱՄՆ -ի այդ դաշնակիցներին դիտարկում է որպես մեկ այլ ահաբեկչական կազմակերպություն, ովքեր այս դեպքում ոչ մի տարբերություն չունեն «Իսլամական պետության» զինյալներից:

«Ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի փոխարեն ՝ ԱՄՆ -ն նրանց սպասվածից ավելի մեծ աջակցություն է ցուցաբերում: ԱՄՆ-ը նրանց տալիս է զգալի քանակությամբ զենքեր, ռազմատեխնիկա և մեքենաներ», – ասել է Էրդողանը:

Նշենք , որ Էրդողանը սեպտեմբերի 29 -ին պետք է հանդիպի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչի հանգստավայրում, որտեղ առաջնորդները կկենտրոնանան Սիրիայում և հատկապես հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում տիրող իրավիճակի վրա:

Էրդողանը արդեն հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպման ժամանակ կփորձի բարելավել Մոսկվայի հետ իր հարաբերությունները :

Оставьте комментарий