Սասուն Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» համակարգից։ Հայցը «զրպարտչական տեղեկատվությունը հրապարակայնորեն հերքելու և պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու» մասին է։

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը «Սասուն Խաչատրյանը Մոսկվայում բնակարան ունի. նա ստորագրեց իր մեղադրական եզրակացությունը» վերտառությամբ հոդված էր հրապարակել, ըստ որի՝ Սասուն Խաչատրյանը բնակարան ունի Մոսկվայում և «բազում բնակարաններ, մեքենաներ և այլ անշարժ գույքեր», որոնք գրանցված են այլ անձանց անուններով:

Ի պատասխան՝ Հատուկ քննչական ծառայությունը հերքում էր տարածել՝ նշելով, որ եթե այդ տեղեկատվությունը նշված լրատվամիջոցի կողմից չհերքվի, հայցադիմում կներկայացվի դատարան։ Սասուն Խաչատրյանը որպես պատճառված վնասի փոխհատուցում՝ 2 մլն դրամ բռնագանձելու պահանջ է ներկայացրել։ Դատարանում հաղթանակ տանելու դեպքում, այդ գումարը բարեգործական նպատակի է ուղղելու։

Оставьте комментарий